Բաղադրիչներ
- Բլիթների համար՝
- մեղր — 70 գր
- շաքարավազ — 150 գր
- կարագ — 100 գր
- ձու — 2 հատ
- կակաոյի փոշի — 30 գր
- սոդա — 1 թ/գ
- Կրեմի համար՝
- Թթվասեր 25-30% յուղ. — 350 գր
- շաքաարավազ — 130 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի — 30 գր
- ձու — 1 հատ
- կարագ՝ սենյակային ջերմաստիճանի — 200 գր
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք մեղրը, շաքարը և կարագը, ամանը դնում եռացող ջրով լի կաթսայի մեջ:
- Պահում ենք գոլորշու վրա` պարբերաբար խառնելով` մինչև շաքարը հալվի: Վերցնում ենք գոլորշու վրայից ու խառնում սոդան: Թողնում ենք, որ ռեակցիան տեղի ունենա, այնուհետև ավելացնում ենք ձվերն ու խառնում:
- Ավելացնում ենք կակաոյի հետ մաղված ալյուրն ու խառնում ենք խմորը:
- Այն բաժանում ենք 8 մասի: Յուրաքանչյուր կտորը 2-3մմ հաստությամբ բացում ենք յուղաթղթի թերթերի արանքում: Հանում ենք յուղաթղթի վերին թերթն ու բլիթները 6-8 րոպե թխում նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի տաք բլիթները կտրում ենք ըստ ձևաթղթի:
- Պատրաստում ենք կրեմը. Թթվասերը, շաքարը, ձուն ու օսլան լցնում ենք փլավքամիչի մեջ:
- Խառնում ենք, դնում միջին ջերմաստիտանի կրակի վրա և հարիչով անընդհատ խառնելով` հասցնում թանձրանալու վիճակի (զանգվածի մակերեսին պետք է մնան հարիչի հետքերը): Կրկին լցնում ենք խոր ամանի մեջ:
- Թաղանթով փակում ենք այնպես, որ այն կիպ նստի կրեմի մակերեսին: Ամբողջությամբ սառեցնում ենք:
- Կարագը հարում ենք` մինչև կրեմանման բաղադրություն դառնա: Միանգամից մի քանի գդալ ամեն անգամ ավելացնում ենք թթվասերային կրեմը` այդ ընթացքում չդադարելով հարել:
- Շերտավորում ենք բլիթի կրեմով և կրեմապատում ենք տորթի վերնամասն ու կողքերը: Բլիթի կտորները փշրում ու բոլոր կողմերից տարածում ենք տորթի վրա:
- Թողնում ենք` տորթը 8-12 ժամ մնա սառը տեղում, այնուհետև մատուցում: Մատուցելուց առաջ լավ կլինի, եթե տորթը սենյակային ջերմաստիճանում մնա 20-30 րոպե:
Աղբյուր` Cooks.am