Բաղադրիչներ
- Կարագ — 60 գր
- ալյուր — 110գր
- շաքարավազ — 1 ճ/գ
- Ձու — 2 հատ
- Շաքարի փոշի — 25գր
- բուսական յուղ — 500 մլ
Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ խառնում ենք կարագը, ջուրը, շաքարավազը և հասցնում եռման աստիճանի:
- Հանում ենք կրակից և ավելացնում ալյուրը:
- Մեկ առ մեկ ավելացնում ենք ձուն, լավ խառնում, ստանում միասեռ զանգված:
- Լցնում ենք խմորը խոհարարական ձևավորմաան պարկի մեջ, հագցնում աստղի տեսքով գլխադիրը: Կարագը հալեցնում ենք: Պարկից ճզմում ենք խմորը կաթսայի մեջ այնպես որ օղակաձև տեսք ունեցող խմորիկներ ստանանք:
- Տապակում ենք 3-4 րոպե, մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:
- Վերջում շաղ ենք տալիս շաքարի փոշին և մատուցում:
Աղբյուր՝ Cooks.am