Այսպիսի բան երբեք տեսած չեք լինի. ինչպես է մայրուղի դուրս գալիս Ճապոնիայի վարչապետի ավտոշարասյունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թվում է՝ ճապոնացիները երբեք չեն դադարի զարմացնել օտարերկրացիներին՝ ոչ միայն տեխնիկայի նորույթներով, այլ իրենց ավանդույթներով և մտածելակերպով։

Այս տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է մայրուղի դուրս գալիս Ճապոնիայի վարչապետի ավտոշարասյունը։ Ինչպես տեսնում եք՝ վարչապետի թիկնապահները կիսով չափ դուրս են գալիս ուղեկցող մեքենաների լուսամուտներից և խոնարհվելով ու նախապես ներողություն հայցելով՝ խնդրում երթևեկության մյուս մասնակիցների զիջել ճանապարհը։

Տեսանյութը նոր չէ, սակայն հետաքրքրությունը դրանից չի թուլանում։

Աղբյուր՝ 168.am