ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Ով է Արցախում զոհված զինծառայողը. ի՞նչ վարկածներ են շրջանառվում դեպքի շուրջ

Երեկ Արցախում զոհված զինծառայող Արամ Խաչատրյանը Վայոց ձորի Ռինդ գյուղից էր: Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը նշեց, թե այժմ զոհված զինծառայողի մարմինը տեղափոխում են գյուղ: Խոսելով տղայի մասին` նա նշեց, թե բանակ է զորակոչվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, ամառը պետք է զորացրվեր:

«Շատ խելոք տղա էր, աշխատասեր ընտանիքից, մի փոքր էլ անապահով: Երկու եղբայր են, ինքը փոքրն է»,- նշեց  Սահակյանը: Անդրադառնալով զենքի հետ վարվելու կանոնները խախտելու վարկածին` համայնքի ղեկավարը նշեց, թե տարբեր վարկածներ են շրջանառվում, քննիչներն աշխատում են, և բոլոր հարցերի պատասխաններն էլ կտրվեն:

Գյուղապետը խուսափեց նշել այլ վարկածների մասին: Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:

 

 

Աղբյուր