Հավով եվ սնկով բլիթ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք խմորը: Դրա համար բլենդերի բաժակի մեջ լցնում ենք ալյուր, աղ, շաքար և խորանարդաձև կտրտած սառը կարագ: Հարում ենք ` մինչև ստացվի յուղոտ փշրանք:                                                                             havov-ev-snkov-blit-2
  2. Ջուրը լցնում ենք ու հնարավորինս արագ խառնում խմորը: Շատ երկար խառնել պետք չէ, այլապես կարագը կհալվի ու խմորը չոր կստացվի: Խմորը կիսում ենք, յուրաքանչյուր մասից ձևավորում ենք սկավառակ, փաթաթում թաղանթով և դնում սառնարանում` 30-40 րոպե:
  3. Պատրաստում ենք լցոնը: Սոխը մանր կտրատում ենք: Սունկը կտրատում ենք մանր շերտերով: Միջին թեժության կրակի վրա դրված տապակում տաքացնոմ ենք 2 ճ/գ բուսական յուղ: Լցնում ենք սոխն ու խառնելով տապակում 2 րոպե:                                   havov-ev-snkov-blit-3
  4. Ավելացնում ենք սունկն ու խառնելով տապակում ևս 3-4 րոպե:                              havov-ev-snkov-blit-4
  5. Լցնում ենք խոր ամանի մեջ: Տապակի մեջ ևս 1 ճ/գ ձեթ ենք ավելացնում ու լցնում ֆարշը: Տապակում ենք` խառնելով` մինչև բոլոր կտորները կորցնեն վարդագույն երանգն ու անփայլ դառնան:                                        havov-ev-snkov-blit-5
  6. Ավելացնում ենք խոր ամանի սոխին ու սնկին: Ավելացնում ենք պանրահամ չորահացերը, քերած սխտորը, խոշոր կտորներով քերած պանիրը, տմինից պոկած տերևներ և մանր կտրտած մաղադանոս: Խառնում ենք:                                havov-ev-snkov-blit-6
  7. Խմորը հանում ենք սառնարանից, 3 մմ հաստությամբ շերտ ենք բացում և շրջաններ կտրտում  (մոտ 11-12 սմ տրամագծով): Յուրաքանչյուր շրջանակի վրա լցոն ենք դնում:                                                 havov-ev-snkov-blit-7
  8. Ամրացնում ենք ծայրերը և պատառաքաղով սեղմում կարերին:                     havov-ev-snkov-blit-8
  9. Բլիթները դնում ենք տապակի վրա ու հարած ձու քսում: Դնում ենք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում ու թխում մինչև վարդագույն կեղևի ի հայտ գալը` շուրջ 20 րոպե:
  10. Մատուցում ենք տաք վիճակում` ջրիկ սոուսով և առանց:                                                       havov-ev-snkov-blit-FINAL-TEMPLATE-604x454

 

 

Աղբյուր` Cooks.am