Երևանի Կիևյան կամրջից 20-25 տարեկան աղջիկ է ցած նետվել

Օգոստոսի 10-ի առավոտյան Երևանի Կիևյան կամրջի տակ երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է. «Այսօր՝ ժամը 7:00-ի սահմաններում մոտ 20-25 տարեկան աղջիկ է  ինքնասպանություն գործել՝ Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ նախնական տվյալներով ինքնասպանության փորձ կատարած աղջկա ինքնությունը պարզվել է.«Քաղաքացու ինքնությունը պարզվել է. նա 1984 թվականին ծնված քաղաքացի է: Դեպքի հանգամանքները պարզվում են»:

 

Աղբյուր՝ Tert.am