Ինչպես մեկ ամսվա ընթացքում նիհարել 25կգ

Ես պարզապես ապշած եմ: Առանձնապես ջանք չգործադրելով ես նիհարել եմ 25 կգ: Երբ տեսա այդ գովազդը, մտածեցի, որ պարզապես անհեթեթություն է: Չէի հավատում ինչպես կարելի է մեկ ամսվա ընթացքում նիհարել 25կգ: Բայց պարզվում է հնարավոր է: Ստորև ներկայացվում են բաղադրատոմսերը:
Կոճապղպեղը (имбирь) նիհարելու համար
Բաղադրատոմս № 1 Բաղադրատոմս –հիմք : Վերցնել կոճապղպեղի արմատի ոչ մեծ կտոր և անցկացնել մանր քերիչով: Ստացված երկու ճաշի գդալ հումքը լցնել մեկ լիտրանոց ապակե տարայի կամ կաթսայի մեջ: Ավելացնել 60մլ կիտրոնի հյութ, քիչ քանակությամբ մեղր և այս ամենի վրա եռացրած ջուր լցնել: Թրմել 1 ժամ: Որից հետո կարելի է օգտագործել ՚նիհարեցնող արդյունավետՙ ըմպելիքը:
Սկսնակները պետք է ավելի քիչ չափաբաժին ընդունեն՝ կես բաժակ և ոչ ավելին: Հետագայում չափաբաժինը կարելի է հասցնել երկու լիտրի:
Բաղադրատոմս№ 2 Կոճապղպեղով թեյ ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար:
Այստեղ պետք է մի փոքր ուժեղացնել կոճապղպեղի ազդեցությունը: Դա կարելի է անել սխտորի օգնությամբ: Այն, ինչպես և կոճապղպեղը, այրող համ ունի, համապատասխանաբար օժտված է մարսողական, նյութափոխանակության գործընթացն ակտիվացնելու հատկությամբ: Ըստ տրված բաղադրատոմսի երկու լիտր թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է 4 սմ կոճապղպեղի արմատ, երկու պճեղ սխտոր, և եռացրած ջուր: Սխտորը և կոճապղպեղը պետք է մաքրել և մանրացնել: Կոճապղպեղը կտրատել բարակ շերտերով: Լցնել որևէ տարայի մեջ և վրան եռացրած ջուր լցնել: Երբ թեյը թրմվի, քամել և ըմպել:
Բաղադրատոմս № 3 Կոճապղպեղով թեյ ավելացրած անանուխ և հիլ: Այս թեյը պատրաստելու համար, եթե նպատակը ավելորդ քաշի կորուստն է, անհրաժեշտ է վերցնել 60 գ թարմ անանուխի տերևներ: Այն պետք է լավ մանրացնել, կարելի է նաև հարել բլենդերում, անանուխին ավելացնում ենք կոճապղպեղի կեսը, որը պետք է նույնպես մանրացնել: Այս խառնուրդի վրա լցնում ենք աղացած հիլ և վրան ավելացնում եռացրած ջուր: Թրմել 30 րոպե: Այնուհետև քամել, ավելացնել մեկ երրորդ բաժակ կիտրոնի հյութ և մեկ քառորդ բաժակ նարնջի հյութ: Պատրաստված ըմպելիքը խորհորդ է տրվում ըմպել սառը վիճակում:
Կոճապղպեղի մասին
Կոճապղպեղը նիհարեցնող մթերքների մեջ առաջատար տեղ է զբաղեցնում: Եվ իզուր չէ, որ կոճապղպեղն արդեն մի քանի հազարամյակ համարվում է առողջության և գեղեցկության արմատ: Ամենաստւգված և ամենաարդյունավետ նիհարեցնող միջոցը համարվում է կոճապղպեղով թեյը:
Ճիշտ պատրաստված կոճապղպեղով ըմպելիքը օրգանիզմը մաքրում է թույներից, ինչպես նաև պայքարում է ավելրոդ կիլոգրամների դեմ:
Թեյ կարելի է պատրաստել ինչպես թարմ արմատից, այնպես էլ աղացած կոճապղպեղից
Թեյը շատ հեշտ է պատրաստվում. կոճապղպեղը շերտերով կտրատել , վրան լցնել եռացրած ջուր և թրմել:
Առավել լավ արդյունք ունենալու համար, թեյը պետք է պատրաստել թերմոսում:
Կոճապղպեղի թուրմը առավել արդյունավետ ազդեցություն է գործում ուտելուց կես ժամ առաջ ընդունելու դեպքում:
Շատ կարճ ժամկետում ավելորդ հեղուկը, խարամները և թույները դուրս են գալիս օրգանիզմից:
Թեյը արագացնում է նյութափոխանակությունը, լավացնում է արյան շրջանառությունը, այդ ամենը հանգեցնում է ճարպերի արագ այրմանը:
Պետք չէ վայրկենական արդյունք ակնկալել: Կոճապղպեղը օգնում է ազատվել ավելորդ քաշից տևական ժամանակ օգտագործելու դեպքում:
Այդ իսկ պատճառով, պետք է զինվել համբերությամբ և ըմպել այդ անհավանական բույրով բալզամը մի քանի ամիս:
Արդյունքը երկար չի սպասեցնի, դուք կամրացնեք ձեր առողջությունը և կունենաք գեղեցիկ կազմվածք:
Քաշն աստիճանաբար կնվազի:
Կարելի է թեյին ավելացնել նաև այլ դեղաբույսեր՝ անանուխ, երիցուկ: Կիտրոնի կամ մեղրի ավելացումը թեյին ևս նպաստում է քաշի նվազմանը:
Կոճապղպեղից պատրաստված աղցանները նույնպես նպաստում են քաշի նվազմանը
Շատ համեղ և թարմ է հետևյալ աղցանը
Նարնջի կեղև, քերիչով անցկացված կոճապղպեղ, մանրացրած նեխուր, խորոված ճակնդեղ, կիտրոնի շերտեր, մի փոքր հյութալի գազար: Այս ամենը խառնել, ցողել բուսական յուղով, ցանկալի է ձիթապտղի, և ճաշակել:
Եթե պատրաստվում եք մեծ խնջույքի մասնակցել, ապա ուտեստները համտեսելուց առաջ, ծամեք մի քանի շերտ թարմ կոճապղպեղ:
Կոճապղպեղի արմատը, համեմունքը և կոճապղպեղից պատրաստված թուրմը, շատ օգտակար են մարսողական համակարգի համար:Ինչպես նաև օգնում են կարգավորել և մաքրել ստամոքս-աղիքային տրակտը, հաստաղիքը, լյարդը, միաժամանակ օրգանիզմից դուրս են բերում վնասակար զանգվածները, հեռացնում են աղիքային մակաբույծները: Կոճապղպեղը շատ կարևոր է նիհարելու համար, թույլ է տալիս նվազեցնել անառողջ քաշը և հեռացնել ավելցուկային ճարպը որովայնից: Այդ իսկ պատճառով կարող եք կոճապղպեղը ներառել ձեր սննդակարգում որպես առողջ և համեղ մթերքներից մեկը:

Անհրաժեշտ է
1 / 2 բաճակ թարմ կոճապղպեղի արմատ
Սուր դանակ կամ քերիչ
3 բաճակ ջուր
Կիտրոնի հյութ
Մեղր կամ այլ քաղցրացնող միջոց (ցածր կալորիականությամբ)
Ֆիլտր
Աղ
Կարևոր է իմանալ
Պետք է կոճապղպեղը պահել սառնարանում և օգտագործել մեկ շաբաթվա ընթացքում: Կարելի է այն պահել նաև սառցախցիկում երեք ամիս:
Կոճապղպեղով թեյը պետք է խմել կումերով սրտխառնոցը կամ գլխապտույտը թեթևացնելու համար:
Թարմ կոճապղպեղի փոխարեն կարելի է վերցնել 1 / 8 թ. գ. աղացած կոճապղպեղ յուրաքանչյուր մեկ ճաշի գդալ թարմ կոճապղպեղի փոխարեն, որը նախատեսված է օգտագործել նիհարելու համար բաղադրատոմսում: Թեյ պատրաստելու համար խորհուրդ չի տրվում օգտագործել աղացած կոճապղպեղ:
Պետք չէ գնել թոռոմած կեղևով կոճապղպեղ, որովհետև դա նշանակում է, որ այն թարմ չէ:
Կոճապղպեղը չի կարելի չարաշահել, քանի որ կարող է առաջացնել սրտխառնոց, ինչպես նաև այրոց և կարող է գրգռել բերանը: Երկարատև օգտագործման դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Եթե դուք ընդունում եք ասպիրին, չի կարելի առանց բժշկի հետ խորհրդակցելու օգտագործել կոճապղպեղ:

 Աղբյուր՝ ArmDay.am