Հորմոն, որը թույլ չի տալիս ազատվել ավելորդ քաշից

Երբեմն պատահում է, որ մենք գործադրում ենք մաքսիմալ ջանքեր նիհարելու համար, սակայն արդյունքը այդքան էլ տեսանելի չի լինում:
Դրա հիմնական պատճառը կարողէ  լինել լեպտին հորմոնը, որը կանխում է  քաշի կորուստը: Այս հորմոնի ֆունկցիան կայանում է նրանում, որ այն համակարգում է մարմնի զանգվածի ու էներգիայի բալանսը: Նախ այն անցնում է հեմատոենցեֆալիկ պատնեշն ու կապվում է ռեցեպտորների հետ, որոնք պատասխանատու  են ախորժակի համար, այդ կերպ ազդանշան տալով ուղեղին որոշել սննդի  այն քանակությունը, որի կարիքը ունի օրգանիզմը:

 

2-րդ հերթին, այն բարձրացնում է սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվությունը, ինչով խթանում է ճարպային հյուսվածքներն ու այրում է էներգիան: Այնուամենայնիվ, պատահում են դեպքեր, երբ օրգանիզմն այդ հորմոնի նկատմաբ դիմադրողականություն է ձեռք բերում:

 

Եթե  օրգանիզմում  այդ հորմոնի մակարդակը երկարատև ժամանակ բարձր մակարդակի վրա է լինում, ապա մարդը կորցնում է  նրա նկատմաբ զգայնությունը, այսինքն ուղեղը այլևս չի արձագանքում լեպտինի ուտելու դադարեցման  ու նյութափոխանակության արագացման վերաբերյալ լեպտինի ազդանշանին:

 

Ձեզ ենք ներկայացնում լեպտինի նկատմաբ դիմադրողականության  ամենատարածված ախտանշանները

 

·         քաշի ավելացում

·         սննդի նկատմաբ անկառավարելի ձգտում

·         սթրեսի շրջանում  սննդի օգտագործում

·         ուշ ժամին սննդի օգտագործում

·         զարկերակային ճնշման բարձրացում

·         անքնություն

·         նիհարել չկարողանալու ունակություն

·         շաքարի նկատմաբ հակում

·         տրիգլիցերիդների մակարդակի  բարձրացում

·         հաճախակի անհանգստություն

·         մոտիվացիայի պակաս

·         սննդի հիմնական ընդունումից հետո որևէ բան համտեսելու ցանկություն

·         հոգնածության առաջացում, հատկապես սնունդ ընդունելուց հետո

 

Որպեսզի կարողանաք հաղթահարել այդ խնդիրը, պետք է դադարեցնեք եք մի շարք մթերքների օգտագործումը, այդ թվում՝

 

·        շաքարավազի

·        ածխաջրերի

·        եգիպտացորենի օշարակի

 

Մյուս կողմից մարդու սննդակարգը պետք է հարուստ լինի  օրգանական ու ամբողջական ցորենից պատրաստվող մթերքներով: Բացի այդ հարկավոր է  կրճատել հացահատիկային ածխաջրերի օգտագործումը:

 

Անհրաժեշտ է խուսափել մշակված սննդի օգտագործումից  և օգտագործել լուծվող սպիտակուցներ ու ջրիմուռներ: Բացի այդ  ածխաջրերի քանակության օգտագործման նվազեցման հաշվին պետք է նվազեցնել տրիգլիցերիդների մակարդակը:

 

Շատ կարոևր է կանոնավոր կերպով զբաղվել սպորտով, քանի որ ֆիզիկական վարժությունները կարող են զգալիորեն վերականգնել օրգանիզմում հավասարակշռությունն ու լեպտինի նկատմաբ կայունությունը:

 

Լեպտինի մակարդակի հետ կապված խնդիրների առաջացումը կարող է նաև պայմանավորված լինել քնի դեֆիցիտով ու քնի խանգարմաբ:Այդ պատճառով աշխատեք լիարժեք հանգստանալ:

Աղբյուր՝ Tert.am Medicine