Անջելինա Ջոլին ամուսնանում է՝ Բրեդ Փիթից բաժանվելուց ամիսներ անց

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

InTouch Weekly-ի տեղեկություններով Անջելինա Ջոլին ամուսնանում է։ Որոշ ասեսկոսեների համաձայն նրա նոր ընտրյալն է դարձել բրիտանացի միլիոնատեր և բարեգործ, որի անունն առայժմ գաղտնի է պահվում։ Հավանաբար, դա այն տղամարդն է, որը Անջելինային ու նրա երեխաներին ուղեկցում էր Կամբոջայում։ Նրանք ծանոթացել են 2016-ին՝ մտերիմների միջոցով։

Ասում են, որ Անջելինան շտապում է Բրեդ Փիթի հետ ապահարզանի հարցը լուծել և գլխովին ընկղմվել նոր կյանքի հորձանուտներ։ Ի  դեպ, Սիենա Միլերին սիրահետող Փիթը նույնպես ամեն ինչ սկսելու է զրոյից։

Անջելինան Լոս Անջելեսում իր փեսացուին ներկայացրեց երեխաներին, թեև փոքր-ինչ վախենում էր, որ նրանք չեն ընդունի իրենց նոր «հայրացուին»։ Չար լեզուները պնդում են, որ լուրն իմանալով, Բրեդ Փիթը կատաղել  է, քանի որ իր երեխաների կողքին չի պատկերացնում ուրիշ մարդու։ Մինչդեռ ապահարզանի գործընթացի պատճառով իրեն առայժմ արգելված է լիարժեք հանդիպել նրանց։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am