Մեծածախ վաճառողը բացահայտել է որակյալ ապրանք ընտրելու գաղտնիքները Արժե նկատի ունենալ

Երբ մենք մտնում ենք սուպերմարկետ կամ շուկա գնումներ անելու, ձգտում ենք գնել ամենահամեղ և օգտակար մթերքները։ Բայց ինչպես այդ բազմազանությունից ընտրել ամենաորակյալը։ Ամեն մեկս մեր չափանիշներն ունենք։ Բայց ցավոք հաճախ մեր սպասելիքները չեն արդարանում, որքան էլ ձգտենք ամենալավն ու որակովը գնել։

Bestinfo.Am-ը ցանկանում է ձեզ ուղղություն տալ ամենալավ ու օգտակար մթերքները գնելու հարցում։

Ինչպես ընտրել մթերքը

Պինդ պանիր

Որակյալ պանրի գույնը պետք է միասեռ լինի, կողրերին չպետք է սպիտակ փառ և  բծեր լինեն։ Ծակոտիները պիտի հավասարաչափ բաշխված լինեն, դրանց չափսերը չպետք է էականորեն չտարբերվեն։ Լավ պանիրը պիտի բավականաչափ առաձգական լինի։ Մատով սեղմեք պանիրը, եթե նախնական տեսքին չի վերադառնում, ավելի լավ է՝ վաճառասեղանին էլ թողնեք։

 

Միս

Ուշադրություն դարձրեք, որ թարմ միսը պետք է լինի նուրբ վարդագույն, ջլերը պիտի բաց գույնի լինեն ու թեթևակի փայլեն։ Թարմ միսը ևս սեղմելուց հետո պիտի իր նախնական ձևին գա։ Կարևոր է, որ չկպչի ձեռքերիդ։

 

Աղացած սուրճ

Եթե խոսենք սրճի գնի մասին, ավելի լավ է չընտրել ամենաէժանը կամ ամենաթանկը։ Գնեք միջին գնի սուրճ․ հաճախ այն թանկից ոչնչով չի տարբերվում, բացի արտադրողից։

Ուշադրություն դարձրեք փաթեթավորմանը։ Լավ սուրճը պլաստիկե բանկայում չեն պահում։ Ավելի լավ է գնեք մետաղյա կամ ապակե տուփերովը։ Ուշադիր նայեք պահպանման ժամկետին։ Բնական սուրճը 18 ամսից ավելի չի կարող պահպանվել։

 

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am