Ոճաբան Կատյա Գերշուն․9 արգելք կնոջ զգեստապահարանում

Մի հագեք դրանք

Նորաձևության փորձագետ և հեռուստահաղորդավար, «10 տարով երիտասարդ» ծրագրի ոճաբան Կատյա Գերշունը պատմել է նորաձևության ահավոր հնացած միտումների, կանացի այն իրերի մասին, որոնք շտապ պետք է դուրս շպրտել զգեստապահարանից, կամ ծայրահեղ դեպքում ամենահեռավոր դարակը գցել։

 

  1. Տանկետկայով մարզակոշիկ

Սա արդեն ատավիզմ է։ Դրա ժամանակն անվերադարձ անցել է։ Սովորական մարզակոշիկ հագեք, առավել ևս, որ դրանց տեսականին շատ է․կեդեր, սնիկերսներ, սլիպոններ․․․

  1. Քթամասում պլատֆորմով բարձրակրունկ կոշիկ

Ընտրեք սովորական բարձրակրունկներ։ Եթե անհարմար է, ցածր կրունկով կոշիկ հագեք։

  1. Երկշերտ կիսաշրջազգեստ

Ներսում՝ կարճ տրիկոտաժե մինի, վերևից՝ երկար շիֆոն․․․

  1. Կոշիկի ու պայուսակի համադրություն

Անիմաստ է նույն երանգի կոշիկ ու պայուսակ փնտրելը։ Այս կանոնը չի գործում։ Հանդերձավորման բոլո՛ր մասերը պիտի իրար հետ խոսեն։

  1. Հետևից երկար, դեմից կարճ զգեստ/կիսաշրջազգեստ
  2. Ծաղկային մազակալներ, դեկորներով ռեզիններ

Եթե դեռ մազերին ռեզին եք կապում, հուսով եմ՝ միայն մարզադահլիճում կամ լողավազանում, թող դա լինի նորաձև՝ հեռախոսալարի նման ռեզին։

  1. Ամառային գործած երկարաճիտ կոշիկ

Նման իրն այլևս հրատապ չէ։

  1. Բրիջի

Կանացի զգեստապահարանի այս իրն անգամ մեկնաբանելն է դժվար։ Սա ոչ մի կնոջ չի սազում։ Հագեք կյուլոտներ՝ այսօր հրատապ և բոլորին սազող կարճ տաբատներ

  1. Մարմնագույն զուգագուլպա՝ փայլով կամ առանց դրա

Ընտրեք 8 դենից ոչ հաստ զուգագուլպա, որը համարյա ոտքին չի երևում։ Իսկ դա մեծ առավելություն է։