Սպիտակ գույնի հոգեբանությունը
Մաքուր, անմեղ ու հավատարիմ. հենց այսպիսի ասոցիացիա է ստեղծում սպիտակ գույնը: Հիվանդանոցների բոլոր աշխատակիցները հագնում են ճերմակ խալաթներ հավանաբար այն պատճառով, որ սպիտակ գույնը մաքրության հետ է ասոցացվում: Սպիտակը խորհրդանշում է կատարելություն, հնարավորությունների ազատություն և արգելքների վերացում: Սպիտակը նաև հավասարության խորհրդանիշ է, քանի որ նրանում են համատեղվում բոլոր գույները:
Մարդիկ, ովքեր նախընտրում են սպիտակը, տրվում են իրենց աշխատանքին ամբողջությամբ: Սակայն երբեմն նրանք կարող են մեկուսանալ շրջապատից, հիասթափվել ամեն ինչից, առանձնանալ ու օրերով ձանձրույթ զգալ: Երբեմն նրանք կարողանում են հեշտությամբ ստի հոտն առնել և նույնքան հեշտ բացահայտել բարդ խնդրի ճշմարտությունը:
Սիրուշո
Քրիստինե Պեպելյան
Նազենի Հովհաննիսյան
Աննա Դովլաթյան
Դիանա Մալենկո