Շատ համեղ և օգտակար ճաշատեսակ Այս ապուրը նպաստում է օրգանիզմի մաքրմանը Քաշը նվազում է, առողջությունն՝ ամրապնդվում

Լավ կազմվածքի հետևից ընկած՝ կանայք ունակ են տանջալից սննդակարգերի հետևել, իսկ երբեմն էլ՝ իսպառ հրաժարվել սննդից։ Սննդի այդպիսի սահմանափակումները վատ տրամադրության ու ստամոքսա-աղիքային տրակտի հիվանդությունների աղբյուր են։

BestInfo.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բոննական ապուրի բաղադրատոմսը, որը մտածվել է Բելգիայում և համանուն սննդակարգի հիմքն է։ Կարևոր է նշել, որ տվյալ սննդակարգի հեղինակները բժիշկներ են։
Պատրաստի ապուրի 100 գրամը պարունակում է 26,99 կիլոկալորիա։

Բոննական ապուր

Բաղադրամասերը

  • 400 գ․ թարմ կաղամբ
  • 5 սոխ
  • 5 պոմիդոր (պահածոյացված)
  • 2 կանաչ բուլղարական պղպեղ
  • 2 գազար
  • 4 ճյուղ նեխուր և մի կտոր արմատ
  • մեկ  կապ մաղադանոս
  • համեմունքներ  (սխտոր, կոճապղպեղ, գինձ, դափնետերև)

Պատրաստումը

1․ Բանջարեղենը կտրտել կամ խոշոր քերիչով քերել։

2․ Լցնել կաթսայի մեջ, սառը ջուր ավելացնել։  Դնել կրակին։

3․ Մինչև ապուրի եռ գալը կարող եք ավելացնել որոշ համեմունքներ․ սխտոր, քարի, կոճապղպեղ, գինձ, դափնետերև։ Պարտադիր չէ՝ բոլորը միասին, լցրեք՝ ինչ ձեզ դուր է գալիս։

4․ Մի քիչ ձիթապտղի յուղով սոխեռած արեք, լցրեք ճաշի մեջ։

5․ Երբ ճաշը եռա, կանաչի լցրեք։ Կրակը նվազեցրեք և թողեք եռա ևս 10 րոպե։ Այնուհետև բերանքը փակեք և ամենաթույլ կրակով եփեք մինչև պատրաստ լինելը։ Կարող եք պարզապես անջատել, մինչև ապուրն ինքը խտանա։ Այդպես ավելի շատ օգտակար նյութեր կպահպանվեն։

Ապուրը պատրաստ է։ Շատ օգտակար ու ամեղ ճաշատեսակ է ստացվում։  Բոննական ապուրն արդյունավետ է ազդում ոչ միայն քաշի նվազման, այլև ամբողջ օրգանիզմի առողջացման վրա։

Նեխուրը երկար մարսվելու հատկություն ունի, իսկ դա կօգնի հագեցածության զգացում ունենալ երկար ժամանակ, բացի դրանից, նեխուրն օրգանիզմից հանում է ավելորդ ջուրը։ Ինչպես նաև լավացնում է մարսողությունը, և այդ ամենի արդյունքում քաշի արագ կորուստ եք ունենում։

Այս ապուրով պետք է սնվել մի շաբաթվա ընթացքում։ Այնուհետև պետք է ընդմիջում անել։ Սննդացանկից բացառեք գազով ըմպելիքները, ալկոհոլը, հացաբուլկեղենը և տապակած սնունդը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am