Ինչպես պահպանել ընտանիքը վեճից հեռու

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ամուսինը երբեք չի բացել այդ տուփը․․․ Մահից առաջ կինը պատմել է՝ որտեղից է վերցրել փողը։

«Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»,- Լև Տոլստոյն իրավացի էր՝ այս տողերը գրելով։ Թերևս բոլորիս էլ հանդիպել են այնպիսի ամուսնական զույգեր, որոնք տասնյակ տարիներ ապրել են միասին և կարողացել են պահպանել միմյանց հանդեպ անսահման հարգանքն ու սրտառուչ հարաբերությունները։

Կարծում եք՝ նրանց բախտը պարզապես բերե՞լ է։ Բոլորովին, ուղղակի նրանք գիտեն ընտանեկան հարաբերությունների պարզագույն կանոնը․ ընտանիքում երջանիկ լինելը խնդիրները չնկատելու արվեստն է։ Բնականաբար բոլոր խնդիրների վրա չէ, որ արժի աչք փակել, սակայն եթե ջանք թափենք, կարելի է հեշտորեն խուսափել մանր վեճերից և թյուրիմացութուններից։ Այս պատմության հերոսուհին հենց այդպես էլ վարվել է․․․

Երջանիկ հարաբերություններ

Նրանք սիրտ սրտի ապրել են ավելի քան 60 տարի։ Միասին ուրախացել են երեխաների ծնունդով, թոռներով, իսկ վերջերս անհամբեր սպասում էին ծոռան լույս աշխարհ գալուն։ Եղել են նաև վշտալի պահեր, բայց դրանք պարզապես փոշի են այն թանկ ժամանակի համեմատ, որն ամուսիններն անցկացրել են միասին։

Դեռևս իրենց ամուսնության ամենասկզբին կինը պահարանում թաքցրեց մի մեծ տուփ և ամուսնուն խնդրեց երբեք այն չբացել։ Տղամարդը՝ վստահելով կնոջը, երբեք չբացեց տուփը։ Շատ տարիներ անցան, ամուսինն անգամ մոռացավ այդ գաղտնարանի մասին։ Միայն երբ կինը ծանր հիվանդացավ, տղամարդը հավաքեց նրա իրերն ու պատահաբար տեսավ տուփը։ Բերեց հիվանդանոց, մտածելով, որ դրա պարունակությունը կբարձրացնի կնոջ տրամադրությունը։ Արդեն իր կյանքի մայրամուտին կինը որոշեց ամուսնուն հաղորդակից դարձնել իրենց երջանիկ կյանքի գաղտնիքին։ Նրանք միասին բացեցին տուփը, որտեղ կային 95 դոլար և 2 գործած տիկնիկ։ Ամուսինն անսպասելիությունից իրեն կորցրեց ու կնոջից բացատրություն էր սպասում։ Կինը ոչինչ չթաքցրեց և ամուսնուն պատմեց տուփի նախապատմությունը․

«Երբ մենք ամուսնացանք, տատիկս ինձ պատգամեց երջանիկ ամուսնության գաղտնիքը։

Գաղտնիքն անհետևանք տարաձայնությունների բացակայությունն է։ Նա ինձ խորհուրդ տվեց ամեն անգամ ամուսնուս վրա բարկանալիս նստել ու փոքրիկ տիկնիկ գործել»։

Տղամարդն ուրախացավ, քանի որ արկղում ընդամենը երկու տիկնիկ կար։ Ուրեմն ամբողջ ամուսնական կյանքի ընթացքում կինն ընդամենը երկու անգամ է բարկացել։

«Սիրելիս,- ասաց նա,- ես հասկացա՝ ինչու է արկղում երկու տիկնիկ։ Բայց ինչպե՞ս բացատրել էս փողը։ Որտեղի՞ց ես վերցրել»։

«Օ՜․․․,- պատասխանեց կինը,- դա մնացած տիկնիկների վաճառքից ստացած փողն է»։

Ինչ անսպասելի շրջադարձ, չէ՞։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am