Նեղ հագուստի սրասափելի հետևանքները. ահա թե ինչի կարող է հանգեցնել այն

Նեղ հագուստ կրելը կարող է առողջական բազմաթիվ խնդիրներ առաջացնել: Մասնավորապես, չափազանց նեղ տաբատներն ու ջինսերը, որոնք որովայնը «հարթեցնում են», մեծացնում են ճնշումը փորի ստորին հատվածում, ինչի հետևանքով ստամոքսային թթուն բարձրանում է կերակրափող և այրոց առաջացնում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դա ժամանակի ընթացքում կարող է բորբոքումներ, ուռուցքներ և նույնիսկ քաղցկեղ առաջացնել: Հետազոտությունն իրականացրել են Բրիսթոլի ֆիզիոթերապիայի կլինիկայի մասնագետները:

Բացի այդ, որովայնի արհեստական սեղմումը խանգարում է շնչառությանը, ինչի հետևանքով օրգանիզմում կարող են խուճապային տրամադրություններ ու սթրես առաջանալ, մարդն այդ դեպքում սկսում է անզուսպ վարք դրսևորել: Կոնքից ազդր անցնող նյարդը սեղմ պայմաններում սկսում է թմրել, ու ցավեր են ի հայտ գալիս:

Նեղ հագուստը տղամարդկանց մոտ կարող է ճողվածք առաջացնել:

Չափազանց նեղ օձիքով վերնաշապիկները վտանգում են աչքը: Ճնշումը վզի մկանների ու անոթների վրա, մեծացնում է աչքի ներքին ճնշումը` երևան հանելով տեսողական խնդիրներ ու գլխապտույտներ:

Նեղ կոշիկները կարող են ոտքի մատների հոդերի ձևափոխումներ առաջացնել, դրանք շարունակ կրելն իդեալական պայման է սնկային հիվանդությունների առաջացման համար:

Նեղ ներքնազգեստները, մասնավորապես՝ սինթետիկ անդրավարտիքները, կանանց մոտ կարող են միզապարկի բորբոքումներ առաջացնել, իսկ տղամարդկանց մոտ` անպտղության պատճառ դառնալ: