Ապագայի այս կիսավարտիքները իսկական գյուտ են շատ կանանց համար Թե ինչու նախկինում ոչ մեկի մտքով նման բան չի անցել

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մտածելն անգամ սարսափելի է, բայց մեր երկրագնդում կան վայրեր, որտեղ գաղափար անգամ չունեն կանացի ժամանակակից  հիգիենայի միջոցների մասին։ Ամսեկանի ժամանակ խեղճ կանայք իրենց խնդիրները մի կերպ, մի ձևով լուծում են։  Քանի որ նրանք ստիպված են լինում այդ նպատակի համար օգտագործել ինչ ձեռքներն ընկնի՝ հնոտի, խոտի փունջ, կենդանու մորթի, իսկ դրանք ահավոր անհիգիենիկ են, ուստի հաճախ կանացի սեռական օրգանների զանազան վարակներ են ստանում։

Չզարգացած երկրներում դաշտանը միանգամայն սովորական պատճառ է դպրոցից աղջիկների երկարատև բացակայության, իսկ երբեմն նաև՝ ուսում ստանալուց լիովին հրաժարվելու համար։  Ու նրանց կարելի է հասկանալ․ չէ՞ որ դաշտանն ինքնին մեծ խնդիր է ամբողջ աշխարհի կանանց մեծ մասի համար։ Դրա դեմ ստիպված են պայքարել ամսե-ամիս։

Բայց այժմ կանանց տանջանքները կարող են վերջանալ։ Շնորհիվ դիզայներ Դիանա Սիերայի հնարագիտության։

Կոլումբիացի այս կինը, որը ՄԱԿ-ի Մարդու զարգացման ծրագրի անդամ է, մի անգամ ճամփա ընկավ Աֆրիկա՝ Ուգանդա։  Այստեղ Դիանան հնարավորություն ունեցավ ավելի մոտիկից ծանոթանալ տեղացի աղջիկների կյանքին ու տանջանքներին։ Նրանք Դիանային պատմեցին, որ ամսեկանի օրերին չեն կարողանում դպրոց գնալ, իսկ ոմանք էլ դրա պատճառով բոլորովին հրաժարվել են դպրոց գնալ։

Դիանան անմիջապես մտորումների մեջ ընկավ՝ ինչպես օգնի աղջիկներին այդ փափուկ հարցում։

Շատ չանցած կոլումբիացի այս դիզայներն իսկական հեղաշրջում արեց կանացի հիգիենայի ոլորտում՝ մի ինքնօրինակ բան ստեղծելով նրանց համար, ովքեր դաշտանի ժամանակ միանգամյա օգտագործման միջադիրներ ձեռք բերելու հնարավորություն չունեն։

 

Նախ Սիերան ստեղծեց բազմակի օգտագործման միջադիրները։ Իր գյուտի մեջ նա օգտագործեց տարբեր նյութեր, մասնավորապես մոծակապաշտպան ցանց և հովանոցի կտորին նման գործվածք։  Անձնական հիգիենայի այս միջոցի մեջ հատուկ մակերևույթ կա, որտեղ  կարելի է ցանկացած ներծծող գործվածք  կամ նյութ դնել։  Իսկ թևիկներն աղջիկներին հնարավորություն են տալիս ազատ շարժվել։

Սակայն իր հայտնագործությունը տեղացիներին ներկայացնելով՝ Դիանան բախվեց տխուր իրականությանը․ Աֆրիկայում բոլոր աղջիկները չէ, որ հնարավորություն ունեն կիսավարտիք հագնելու։ Այդժամ Սիերան վերադարձավ իր դիզայներական ստուդիա և երկրորդական հումքից ստեղծեց հատուկ կիսավարտիքներ՝ օժտված նույն հատկություններով, ինչպես իր բազմակի օգտագործման հիգիենիկ միջադիրները։ Այս գաղափարով ստեղծվեց կիսավարտիք կարող մի ամբողջ գործարան՝ «Be Girl» անվամբ։

Հիմա այդ գործարանն արտադրանք է տալիս ամբողջ աշխարհի չքավոր աղջիկների համար։ Նման կիսավարտիք-միջադիրները տարածում են գտել Ուգանդայում, Մալիում, Եթովպիայում, Մալավիայում, Ռուանդայում, Տանզանիայում  և նույնիսկ ԱՄՆ-ում։

«Be Girl»-ը նաև սեփական վեբ-կայք ունի՝ գնորդուհիների համար հետաքրքիր առաջարկով․ համացանցով մեկ ապրանք գնելիս նմանատիպ մյուս իրը հանգանակվում է Աֆրիկայի աղջիկների համար։

«Be Girl»-ի արտադրանքը ոչ միայն լավացրեց Աֆրիկայի աղջիկների կյանքը, այլև ճանաչում գտավ ամբողջ աշխարհում։ Քանի որ նման ներքնազգեստն այնքան էլ թանկ չէ ու հետն էլ կարելի է օգտագործել մի քանի անգամ, բազմազավակ ընտանիքի՝ կանացի հիգիենայի միջոցների վրա արվող ծախսերը նշանակալիորեն նվազել են։

Մեր աշխարհն որքան կարիք ունի Դիենա Սիերայի պես մարդկանց։ Ահա թե ինչի է հանգեցնում մարդկանց օգնելու վիթխարի ցանկությունը։ Գյուտարարուհու խոսքերով՝ ինքը պարզապես ուզում էր, որ բոլոր կանայք կյանքը վայելելու հավասար հնարավորություններ ունենան։ Ու մենք լիովին համաձայն ենք նրա հետ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am