Ամեն օր աշխատանքից հետո նա լողանում էր քաղաքային բաղնիքում, որպեսզի հարազատներից թաքցնի իր գաղտնիքը Բայց մի անգամ նա դուստրերն ամեն ինչ իմացան

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Նորերս GMB Akash-ի ֆոտոթղթակիցը Facebook-ի իր էջում չափազանց հուզիչ գրություն էր թողել։ Պատմությունը մի չունևոր մարդու մասին է, որը երկար տարիներ մաքրող է աշխատել, որպեսզի իր երեխաներն ի վիճակի լինեն պատշաճ  կրթություն ստանալ․ մի բան, որի հնարավորությունն ինքը երբեք չի ունեցել։ Ստորև ներկայացնում ենք չորս աղջկա հոր պատմությունը՝ առաջին դեմքով։

«Ես երբեք երեխաներիս իմ աշխատանքի մասին չեմ պատմել․ չէի ուզում, որ նրանք ինձ համար ամաչեն։ Երբ ամենափոքրս հարցնում էր աշխատանքիս մասին, նրան միշտ պատասխանում էի, որ սևագործ բանվոր  եմ։ Տուն գալուց առաջ լողանում էի հասարակական բաղնիքներում, դրա համար էլ աղջիկներս երբեք չեն կասկածել իմ իսկական աշխատանքի մասին։

Ես երազում էի, որ բոլոր աղջիկներիս դպրոց ուղարկեմ, որ նրանք ուսում ստանան ու արժանի մասնագիտություն ձեռք բերեն։ Ուժերիս ներածին չափով ամեն ինչ անում էի, որ նրանք վայելուչ կյանքով ապրեն։ Չէի ցանկանում, որ մեկնումեկը նրանց նայի այնպես, ինչպես ինձ են նայում։

Մարդիկ միշտ էլ ինձ ստորացրել են։ Իմ ամբողջ աշխատած փողը աղջիկներիս կրթության վրա էի ծախսում։ Ոչ մի անգամ ինձ թույլ չէի տալիս նոր վերնաշապիկ գնել, որովհետև վաստակածս ամբողջ փողը ծախսում էի դասագրքեր գնելու համար։ Ես հասարակ մաքրարար էի։

Ավագ աղջկաս քոլեջ ընդունվելու ժամկետից մի քանի օր առաջ ինձ չէր հաջողվել նախնական պարտադիր վճարի համար անհրաժեշտ  գումարը  հայթայթել։ Այդ օրը ես չկարողացա աշխատել։ Նստել  էի աղբակույտի մոտ ու փորձում  էի զսպել արցունքներս։ Բոլոր գործընկերներս կարեկցանքով էին նայում ինձ, բայց նրանից ոչ մեկը չէր համարձակվում հետս խոսել։

Ես կաշվիցս դուրս էի եկել, բայց ձախողվել էի, ու դրա համար ինձ այդքան վատ էի զգում։ Գաղափար անգամ չունեի՝ ինչ պիտի ասեմ աղջկաս, եթե հարցնի կանխավճարի մասին։ Քանի որ ինքս չքավորության մեջ էի ծնվել, երազում էի, որ երեխաներս լավ կյանքով ապրեն։ Ու հիմա պարզվում է՝ երազանքս չեմ կարողանում իրականացնել։

Աշխատանքից հետո ինձ մոտեցան հետս աշխատող բոլոր մաքրարարները։ Նրանք նստեցին կողքիս ու հարցրին՝ ինձ իրենց եղբայր համարո՞ւմ եմ։

Նախքան կհասցնեի պատասխանել, գործընկերներս ինձ հանձնեցին օրվա իրենց հասույթը։ Երբ  ես փորձեցի հրաժարվել, նրանցից մեկն ասաց․ «Եթե  հարկ լինի, այսօր սոված կմնանք, բայց մե՛ր աղջիկը պիտի քոլեջ ընդունվի»։ Ես չկարողացա նրանց մերժել։ Այդ օրն առաջին անգամ բաղնիքում չլողացա ու իմ տուն գնացի որպես մաքրարար։

Ավագ դուրստրս շուտով կավարտի համալսարանը։ Նա այժմ միաժամանակ կես դրույքով աշխատում է, որի շնորհիվ վճարում է իր մյուս երեք քույրերի ուսման վարձը։ Երեխաներս ինձ այլևս թույլ չեն տալիս, որ աշխատեմ։ Բայց շաբաթվա մեջ  մի քանի անգամ նա հետս գալիս է իմ նախկին աշխատավայր ու կերակրում իմ առաջվա գործընկերերին։

Մի օր նրանք ծիծաղեցին ու հարցրին՝ ինչու է իրենց այսքան հաճախ կերակրում։ Եվ ավագ աղջիկս պատասխանեց․ «Այն օրը դուք բոլորդ քաղցած մնացիք, որ ես դառնամ այն, ինչ այսօր կամ։ Հիմա աղոթեք ինձ համար, որպեսզի ի վիճակի լինեմ բոլորիդ ամեն օր կերակրել»։

Ներկա պահին ես ինձ չքավոր մարդ չեմ համարում։ Նման երեխաներ ունեցողը չի կարող չքավոր լինել։

Իր երեխաների համար ամեն ինչ արած այս հասարակ մարդը հիանալի օրինակ է բոլորիս համար։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե հաճախ ինչ զոհողությունների են դիմում մեր ծնողները՝ մեզ լավ ապագա ապահովելու համար։ Իսկ դուք վերջին անգամ ե՞րբ եք երախտագիտություն հայտնել ձեր ծնողներին։

 

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am