Մարմնի անցանկալի մազերից ազատվելու հեշտ տարբերակ

Ցանկանո՞ւմ եք ազատվել բեղերից և ունենալ առանց մազերի մարմին:

Այո՛, դուք իսկապես կարող եք ազատվել դրանցից։ Դասական մազահեռացման միջոցներին կարող են հետևել ակնեի և կարմրության առաջացումը։ Սրանից ավելի վատն այն է, որ մազերը կրկին աճում են։ Մազերից բնական միջոցով վերջնականապես ազատվելու համար Մերձավոր Արևելքում դարեր շարունակ կանայք կիրառել են այս միջոցը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• 2 ճաշի գդալ սիսեռի ալյուր

• 1 ճաշի գդալ քրքում

• Մի փոքր կաթ։

Խառնել բոլոր բաղադրիչները և քսել այն հատվածներին, որտեղից ցանկանում եք, որ մազերն անհետանան։ Պահել 20 րոպե՝ մինչև չորանա։ Այնուհետ մաքրել չոր կտորով, ապա գոլ ջրի մեջ թրջված խոզանակով։ Մաքրելուց հետո մաշկը պետք է լավ լվանալ ջրով, քանի որ քրքումը դեղնավուն գույն է հաղորդում մաշկին։

Այս պրոցեդուրան կրկնել շաբաթը 2-3 անգամ՝ 1 ամսվա ընթացքում, և արդյունքները կլինեն ֆենոմենալ․ մազերն առավելագույնս և ընդմիշտ կանհետանան։