Իսկ դուք դեռ չե՞ք լսել մազերի «հակառակ» լվացման մասին Դրա շնորհիվ ձերր մազերը կվերափոխվեն

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ամեն տարի նորաձևության ոլորտում նոր միտումներ են ի հայտ գալիս։  Մենք իմանում ենք, որ տարիներ շարունակ մի բան «էն» չենք արել, ու պետք էր վարվել «այսպես, ոչ թե՝ այնպես»։ Վերջերս բոլոր նորաձևության ամսագրերում, բլոգներում ու ֆորումներում կանայք սկսեցին  քննարկել մազերի լվացումը՝ հակառակ կողմից։ Իսկ ավելի ճիշտ՝ հակառակ հերթականությամբ։

Դրա մեջ ոչ մի բարդ բան չկա։ Դուք ընդամենը պետք է փոխեք լվացման միջոցների հերթականությունը։ Այսինքն գլուխը լվանալիս սկզբից կոնդիցիոներն եք քսում, հետո լվանում ու նոր միայն շամպուն օգտագործում։ Իսկ ինչո՞ւ փոխել հերթականությունը։ Որպեսզի մազերը երկար պահպանեն ծավալը, թեթևութունն ու մաքրությունը։

Կոնդիցիոները շամպունից հետո քսելով՝ մենք չենք կարողանում այն լիովին լվանալ՝ նույնիսկ մեծ քանակությամբ ջրով։ Այդ պատճառով մազերն արագ կորցնում են տեսքը, ճարպոտվում ու խամրում։ Եթե սկզբից կոնդիցիոներն օգտագործեք, մազերը կստանան անհրաժեշտ սնուցումը։ Մնացած ավելորդությունները լվանում ենք շամպունով և ունենում մաքուր ու փարթամ մազեր։ Արդյո՞ք սա գործուն մեթոդ է։ Իհարկե, ամեն կնոջ համար դա անհատական է։ Բայց այս ձևով մազալվացման մեջ տրամաբանություն կա։ Ոչինչ չի խանգարում, որ նման փորձ անեք ու ստուգեք՝ ձեզ համար դա արդյունավետ է, թե ոչ։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am