Վերացրեք բերանի տհաճ հոտը ԱՅՍ պարզ բաղադրիչի միջոցով

168.am–ը գրում է.
Ատամների և բերանի խոռոչի առողջությունը չափազանց կարևոր է: Շատ կարևոր է նաև հասկանալ, որ կոկոսի յուղը հրաշալի միջոց է, որն ապահովում է ատամների ու բերանի խոռոչի առողջությունը:
Բերանի խոռոչում ի հայտ եկած բակտերիաներն ու տհաճ հոտը կվերանան, եթե բերանը ողողեք 1ճ/գ կոկոսի յուղով:
Այս յուղը հրաշալի կերպով նաև սպիտակեցնում է ատամները: Այս միջոցն առավել հայտնի է այուրվերդյան բժշկության մեջ:
Կոկոսի յուղի հակամիկրոբային հատկանիշների շնորհիվ կարող եք նաև կոկոսի յուղով ատամի մածուկ պատրաստել: Պետք է միայն սառը մզման կոկոսի յուղ վերցնել:
Պատրաստման եղանակը
30գ կոկոսի յուղը հալեցնում եք և ավելացնում եք 45գ սոդա: Ամբողջը խառնում եք փայտե գդալով՝ մինչև ատամի մածուկի նման խյուս ստանաք:
Սոդան լավագույնս կսպիտակեցնի ձեր ատամները, մինչդեռ կոկոսի յուղի հակամիկրոբային տարրերը կսպանեն բերանի խոռոչի բակտերիաներն ու բերանում կոկոսի հաճելի համ կթողնեն:
Այս բնական միջոցը չի պարունակում քիմիական տարրեր՝ համեմատած մյուս ատամի մածուկներին: