Ահա, թե ինչպես կարելի է որոշել սերուցքային կարագի իսկությունը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Երբ մենք սուպերմարկետում կարագ ենք գնում, ձգտում ենք ուշադրություն դարձնել բաղադրությանը։ Արտադրողների մեծ մասը մեզ հավատացնում է, որ հենց իրենց արտադրանքն է ամենաորակյալը շուկայում, բայց ցավոք, բաղադրության մեջ մի բան են գրում, իսկ կարագի մեջ լցնում տուփին չնշված այլ նյութեր ևս։

Բնական կարագի փնտրտուքներով՝ տանտիրուհիների մեծ մասը ձգտում է այն գնել շուկայի տատիկներից, բայց ինչպե՞ս ստուգել՝ ձեզ հատկապես ինչ են վաճառում։ Ուզում ենք ձեզ պատմել, թե ինչ ձևով կարելի է ստուգել կարագի իսկությունը։

  1. Նայեք բաղադրությանը․ պետք է պարունակի միայն 2 բաղադրամաս՝ կաթ և սերուցք:
  2. Եթե տուփին ոչ մի տեղ գրված չէ «կարագ» բառը, դա կարող է լինել մարգարին կամ սփրեդ։
  3. Իսկական կարագը կարելի է տարբերել նաև գնով․կովի կաթով կարագը նշանակալիորեն թանկ է փոխարինիչներից։
  4. Կարագի գույնը չպետք է շատ դեղին կամ շատ սպիտակ լինի։
  5. Բնական կարագը փաթեթին կամ դանակին չի կպչի․ այն շոշափելիս բավականին պինդ է։
  6. Ստուգեք պահպանման ժամկետը․ եթե կարագը պատրաստված է իսկական կաթից, ժամկետը չպետք է գերազանցի 10 օրը։ Եթե մետաղյա տարայով է, պահպանման ժամկետը 3 ամիսը չպետք է գերազանցի։
  7. Երբ բնական կարագն սկսում է հալվել, հավասարաչափ է հալվում, կարագի մակերևույթին չպետք է կաթիլներ հայտնվեն։ Դրանք լինում են միայն մարգարինի վրա։
  8. Իսկական սերուցքային կարագը մարգարինից ուշ է փափկում։
  9. Եթե կարագը բարձրորակ սերուցքից է սարքված, պինդ և հարթ կլինի, իսկ կտրած տեղում կարելի է մի փոքր փայլ նկատել։
  10. Շատ կարևոր է, որ կարագը չփշրվի սառնարանից հանելուց հետո։ Այն պետք է հացին քսվի խիտ, միասեռ շերտով։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am