Ինչպե՞ս է անցել Լուիզա Ղամբարյանի դստեր՝ Գաբիի ծննդյան 12-ամյակի տոնական միջոցառումը. Միայն տեսնեք, թե ինչքան է մեծացել փոքրիկը. ՖՈՏՈՇԱՐՔ

Երեկ դերասանուհի և հաղորդավարուհի Լուիզա Ղամբարյանի և հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանի դստեր՝ Գաբիի տարեդարձն էր: Դստեր 12-ամյակի տոնական միջոցառման, անցումային տարիքի առանձնահատկությունների, մայր-դուստր հարաբերությունների, ինչպես նաև Գաբիի իրականացած երազանքի մասին BlogNews.am-ը զրուցել է Լուիզա Ղամբարյանի հետ, ով սիրով կիսվել է դստեր հետ ընկերական ու մտերմիկ հարաբերություններ ունենալու մի քանի կարևոր ու արժեքավոր գաղտնիքներով.

«Գաբիիս 12-ամյակը նշեցինք շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ՝ ի սկզբանե մեր պլանավորածի համաձայն: Կեսգիշերից Գաբին արդեն ուներ ուրախ, առույգ տրամադրություն, որը շարունակվեց մինչև օրվա վերջ: Տարեդարձը աղջիկս նշել է իր ընկերուհիների, դասընկերուհիների հետ, որոնք բոլորը համարյա իր տարիքին են: Գեղեցիկ ծրագիր էինք ընտրել ժամանցի կենտրոնում, նախապես թեմա էինք ընտրել, ամեն ինչ մանրամասն քննարկել: Ընտրել էինք «Ալիսան հրաշքների աշխարհում» թեման. համապատասխան կերպարներ, ինտերիեր, քաղցրավենիք»:

Դստեր տարիքի մասին խոսելիս, Լուիզան նշում է, որ իր համար այս ընթացքն իսկապես շատ արագ է անցել. «Տատիկների ու պապիկների մի խոսք կա՝ «ուրիշի երեխան արագ է մեծանում»: Երեկ էլ, հենց տոնական միջոցառման ընթացքում մտքերով վերհիշեցի Գաբիի հետ կապված ամեն ինչն առաջին օրից՝ ծնվելը, առաջին զգացողություններս՝ որպես մայր: Այդ պահից արդեն 12 տարի է անցել, սակայն ինձ համար այդ ընթացքը մի ակնթարթ է թվում»:

Դստեր նախասիրություններից, ծնողներից ժառանգած գենետիկ նախադրյալներից խոսելիս, Լուիզան նշում է, որ Գաբին ունի և՛ հոր, և՛ մոր մասնագիտության հանդեպ սեր ու հետաքրքրություն. «Անգամ իր մեծ տատիկից է գեներ ժառանգել, ով խորհրդային հայտնի գրող է եղել: Բժշկությունն էլ է իրեն հետաքրքրում, արվեստն էլ է շատ սիրում ու պիտի նշեմ, որ հենց արվեստի հանդեպ հակվածություններն են ամենաշատն ընդգծված Գաբիի մոտ: Աղջիկ երեխա է, ու ինձ հետ ավելի շատ է ժամանակ անցկացնում,  գուցե նաև ես իր համար ավելի տպավորիչ ու վառ կերպար եմ, ու հենց դրա համար է, որ հատկապես արվեստն է սիրում, չգիտեմ, բայց արդեն տեսնում եմ, որ բեմի հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն ունի: Ասել, որ արդեն պարզ է՝  ինչ ուղի կընտրի Գաբին՝ բժշկություն, թատրոն, արվեստի այլ ճյուղ, սխալ կլինի, միայն գիտեմ, որ ամեն ինչից մի քիչ-մի քիչ լավ խորը նստած ունի իր մեջ»:

Լուիզան համաձայն չէ, որ ժամանակակից երեխաների հետ բարդ է: Առավել ևս դերասանուհին չի ընդունում, որ գոյություն ունեն կոնկրետ անցումային տարիքներ, երբ հատկապես բարդ ու դժվար է երեխայի հետ ընդհանուր լեզու գտնելը. «Ժամանակները փոխվել են և ժամանակակից սեդրունդն էլ է ուրիշը: Այս սերունդը շատ ավելի կայուն ու ինքնավստահ է: Գիտի՝ ինչ է ուզում և նաև գիտի՝ ինչպես դա անել: Եվ սա շատ կարևոր է: Աղջկաս օրինակով կարող եմ ասել, որ ոչ մի կապրիզ, տրամադրության անկում, որը պայմանավորված կլինի իր տարիքով, ես չեմ տեսնում: Կարծում եմ՝ այդ «անցումային տարիք» ասվածը մարդիկ են հորինել և այն բոլորին չէ, որ վերաբերում է: Իսկ եթե դա իսկապես այդպես է, ու «անցումային տարիք»  իրոք կա, ապա կարող եմ ասել, որ Գաբիի մոտ այն շատ փափուկ, մեղմ ու աննկատ է անցնում: Մի տարբերակ էլ կա՝ գուցե մեր մոտ այդ «անցումային տարիքը» դեռ չի սկսվել)):

Դստեր հետ հարաբերությունների մասին Լուիզան նշում է, որ ամենասկզբից էլ լավ ընկերներ են եղել. «Կարողանում ենք նստել ու զրուցել, միմյանցից ստանալ այն, ինչը երկուսիս էլ անհրաժեշտ է: Հաճախ եմ նրան ասում՝ աշխարհում ունեմ միայն մեկ երեխա և ես քեզանից ակնկալիքներ ունեմ, միայն քեզնից: Նույնն էլ նա գիտի, որ ամեն հարցում կարող է ծնողների վրա իր հույսը դնել: Երեխայի հետ պետք է վաղ տարիքից խոսել ոչ միայն իր իրավունքների, այլ նաև պարտականությունների մասին: Կատակների, զրույցների, ամենօրյա քննարկումների ընթացքում կարելիք է շատ լուրջ թեմաներից խոսել երեխայի հետ: Այնպես չէ, որ մեր հարաբերություններում միշտ ամեն ինչ անթերի սահուն ու հարթ է, ուղղակի պետք է փորձել լուծումներ գտնել անգամ ամենաբարդ հարցերի դեպքում»:

Երեխայի արժեհամակարգի ձևավորման հարցում Լուիզա Ղամբարյանի մոտեցումները շատ հետաքրիրք են: Դերասանուհին ասում է, որ երբեք, ուղղակի խոսքով չի փորձում ուղղություն ցույց տալ դստերը, և եթե ինչ-որ բան է ուզում Գաբիին սովորեցնել, ապա դա անում է սեփական օրինակով. «Նա մի երաժշտություն է նախընտրում, ես էլ ուզում եմ, որ զուգահեռ նաև այլ երաժշտություն լսի: Որպեսզի ես հասնեմ նրան, որպեսզի նա ունենա բազմատեսակ երաժշտական գիտելիքներ, անում եմ այնպես, որ նրա հետ անցկացրած ժամանակաընթացքում Գաբին հենց այն լսի, ինչը որ ես եմ նախընտրում»:

Ամենակարևոր բանը, որ պետք է կարողանա յուրաքանչյուր ծնող՝ երեխայի հետ զրուցելու ունակությունն է՝ համոզված է դերասանուհին. «իմ դստեր հետ հաճախակի եմ զրուցում: Խոսքը շատ կարևոր է մեր կյանքում: Ժամանակակից ծնողները ամեն ինչով ապահովում են իրենց երեխաներին, սակայն շփվելու, երեխայի հետ խոսելու համար ժամանակ չեն ունենում»:

Համակարգչային կախվածությունը մեր կյանքում համատարած երևույթ է, որը չի շրջանցում նաև երեխաներին: Այս հարցում Լուիզա Ղամբարյանն ունի իր մտահոգությունները. «Չեմ պատկերացնում մի ընտանիք, որը չունենա այս խնդիրը: Ի վերջո, այդ նույն համացանցը ունի նաև իր դրական կողմերը: Սակայն պետք է այնպես անել, որ երեխան կարողանա գրագետ օգտվել այդ նույն ինֆորմացիոն հոսքից: Ու որպեսզի երեխան ամբողջությամբ չընկղմվի համացանց, պետք է տարբերակներ գտնել՝ խմբակներ, շփումներ ընկերների հետ: Գաբին ունի մտերիմ ընկերներ, որոնց հետ զբոսնում է, շփվում են, քայլում, և այդքանից հետո ոչ մի վտանգավոր բան չի կարող լինել, եթե նա մեկ-երկու ժամ համացանցում անցկացնի»:

Հարցին, թե տարեադարձին Գաբին երազանք պահե՞լ էր, Լուիզան նշեց, որ պահել էր. «Ամենամեծ իր երազանքը շնիկ ունենալն էր, որը նա ունեցավ: Դա տեղի ունեցավ Գաբիի տարեդարձից մի փոքր ավելի առաջ, քանի որ շունը ծնվեց ավելի վաղ,  ու քանի որ իր հետծծնդյան վաղ շրջանը պետք է արդեն մեր տանն անցկացներ, մենք նրան մեր տուն բերեցիքն մի փոքր ավելի շուտ: Սա Գաբիի ամենամեծ երազանք էր»:Հարցին, թե որքանով է Գաբին կարողանում խնամել իր կրտսեր բարեկամին, Լուիզան նշում է, որ Գաբիի վրա միայն շանը սիրելն է, իսկ խնամքը ու շան հետ կապված մնացած բոլոր հոգսերը Գաբին թողել է մայրիկի վրա)):

Աղբյուր՝ BlogNews.am