Ըմպեք ուտելուց հետո, և այս հյութը կօգնի արագորեն ձերբազատվել ավելորդ քաշից

Թուրինջը հայտնի է որպես հակաօքսիդանտ միջոց, ինչպես նաև՝ իր հակաբորբոքային հատկություններով:  Թուրինջը հարուստ է վիտամին C –ով, պարունակում է նաև A, B, D, E վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, ցինկ, պղինձ և երկաթ:

 

Այս ամենը գրելով` healthyfoodteam.com-ը  ըմպելիքի բաղադրատոմս է ներկայացրել, որը կօգնի հալեցնել ավելորդ ճարպերը և վերականգնել գեղեցկությունը:  Ըմպելիքի հիմնական բաղադրիչն էլ հենց թուրինջն է: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է.

 

1 մեծ, հասած թուրինջ,

 

1 թեյի գդալ մեղր:

 

Ըմպելիքը պատրաստելու համար պետք է կիսել թուրինջը, որը լավ է՝ սառը լինի, ապա հանել միջուկը գդալով: Այնուհետև պետք է միջուկն ու մեղրը հարել բլենդերով՝ մինչև համասեռ զանգված ստացվի:
Հրաշք ըմպելիք պարունակում է օգտակար տարրեր, ինչպիսին է պեկտինը, որը նպաստում է ավելորդ խոլեստերինի արդյունավետ արտազատմանը: Այն իջեցնում է նաև ինսուլինի մակարդակն արյան մեջ և կարգավորում է նյութափոխանակությունը:

Աղբյուր՝ Tert.am Medicine