Նա սրճարանում երջանիկ ընտանիք տեսավ և առաջարկեց նրանց լուսանկարել. մի քանի օր անց սոսկալի հաղորդագրություն ստացավ, որը փոխեց նրա ողջ կյանքը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ջոյս Ռեյնհարթը որդու հետ գնաց սրճարան, որ երեխայի պաղպաղակ հյուրասիրի։ Երբ արդեն ուզում էին հեռանալ, մի երջանիկ ընտանիք նկատեցին։ Նրանք այնքան ուրախ ու երջանիկ էին, որ իսկական գովազդի երջանիկ ընտանիքի տեսք ունեին։ Ջոյսը հանկարծ զգաց, որ ուզում է հավերժացնել նրանց այդ ուրախ պահերը։

Նա առաջարկեց լուսանկարել նրանց և համաձայնություն ստացավ։ «Ես մի քանի նկար արեցի, հետո հեռախոսը փոխանցեցի աղջկան, որ նա դրանք ուղարկի իր հեռախոսով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Ջոյսը։ Մի քանի օրից կինը զարմանքով տեսավ, որ անծանոթ համարից հաղորդագրություն է եկել իրեն։ Երբ նա կարդաց հաղորդագրությունը, ոտքերը ծալվեցին։ Ահա թե ինչ էր գրված․

«Հունիսի 8-ին դուք մեզ լուսանկարեցիք սրճարանում։ Երեկ կինս վախճանվեց, ու սա վերջին լուսանկարն է, որտեղ մենք ընտանիքով ենք։ Ընդունեք իմ խորին երախտագիտությունը ձեր բարության համար։ Դուք պատկերացնել անգամ չեք կարող՝ ինչ կարևոր է ինձ համար ձեր արածը։ Ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզ»։

Երբ Ջոյսը հետ զանգեց տղամարդուն, իմացավ, որ նրա կինը երկար ժամանակ հիվանդ էր։

Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Ջոյսը գրել է․ «Երբեք չի կարելի անտեսել առաջին հայացքից աննշան թվացող բարի արարքը։ Սիրտս ցավում է այս հրաշալի ընտանիքի համար, որին չեմ էլ ճանաչում։ Ինքս էլ չհասկանալով՝ ես շատ կարևոր բան արեցի՝ պարզապես հետևելով սրտիս թելադրանքին»։

Իսկապես այն, ինչ ձեզ կարող է մանրուք թվալ, հնարավոր է՝ շատ կարևոր լինի մեկ ուրիշի համար։ Պարզապես բացեք ձեր սիրտն ու գթասիրտ եղեք շրջապատի հանդեպ»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am