Ամուսնական զույգին դատապարտել են ազատազրկման 2340 տարով․․․Համաձայնեք, այդքանն էլ նրանց քիչ է․․

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Պատրիցիա Այերսին ոչինչ չէր մնում անելու, քան դառը ծիծաղել, երբ իմացավ, որ իրեն դատապարտել են 1590, իսկ ամուսնուն՝ Մեթյու Այերսին՝ 750 տարվա ազատազրկման։ Դատարանի անողոք վերաբերմունքի պատճառը, թերևս, այն էր, որ ամուսինները բռնվել էին անպարկեշտ բնույթի մանկական լուսանկարների և տեսանյութերի տարածման համար և դատապարտվել քրեական հոդվածի  շուրջ հարյուր կետերով։

Նրանք արևի լույս չեն տեսնի մնացած հետագա կյանքում։ Իրավապահ և դատական օրգանների բոլոր աշխատակիցները միաբերան պնդում էին, որ նրանց արարքը կարիերայի ընթացքում իրենց հանդիպած ամենանողկալի դեպքերից էր։

«Ես այս պաշտոնին եմ դեռևս 1998-ից ի վեր, բայց սա սպանությունից էլ վատ, ես կասեի վատթարագույն հանցագործություն է, որը երբևէ առիթ  եմ ունեցել քննելու։ Դուք այդ երեխաներից խլել եք մանկությունն ու անաղարտ հոգին։ Ես ուժերիս ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ արժանանք առավելագույն պատժին»,- դատավարության ընթացքում ընդգծել է ամերիկացի շրջանային դատավոր Լ․Սքոթը։

Գարշելի ամուսնական զույգն ապրում էր Ալաբամայի իր որջում, երբ նրանց ձերբակալեցին ու ընդմիշտ զնդան նետեցին։ Միայն դրանից հետո ամուսիններն  իրենց մեղավոր ճանաչեցին՝ երեխաների պախարակելի լուսանկարների ստեղծմանն առնչվող հանցագործություններում։

2010-2013 թվականներին նրանք լուսանկարել և վաճառել են երեխաների հազարավոր ամոթալի բնույթի լուսանկարներ։ Պատրիցիան, սակայն, ամենևին չի զղջում իր արարքի համար։ Ավելին, նրա աչքերը փայլում էին՝ հանցագործությունները խոստովանելիս։ Նույնկերպ և ամուսինը․ չէր զղջում իր ստոր արարքները խոստովանելիս։

 

 

Ամուսնական զույգը խոստովանել է, որ իրենք երեխաներին լուսանկարել  են զարհուրելի դիրքերով։  Աղջնակներից մեկին ստիպել են սեռական բնույթի գործողություններ կատարել և այդ ամենը  նկարահանել։ Հետո  որոշել են ավելի հեռու գնալ․ նրանք հաջորդաբար, առանձին սեռական ոտնձգություն են կատարել երեխայի նկատմամբ, իսկ մյուսը նկարահանել է այդ քստմնելի տեսարանը՝ իրենց այլասերված հաճախորդներին վաճառելու նպատակով։

Ինչպես խոստովանել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչը․ «Քանի որ համացանցը լայն հնարավորություններ է ընձեռում նման լուսանկարներ և տեսանյութեր վաճառելու համար, ուստի այդ կարգի հանցագործությունները զգալիորեն աճել են 1990-ականներից հետո, երբ տարեցտարի համացանցն ավելի ու ավելի մատչելի էր դառնում միլիոնավոր օգտատերերի, այդ թվում հանցագործների համար»։

Համացանցի շնորհիվ այդ նյութերը տարածող և վաճառող անձնանց ինքնությունը հեշտ է թաքցնել և, բնականաբար, խուսափել պատժից։  Պիղծ բովանդակությամբ լուսանկարներ և տեսանյութեր ստեղծող և վաճառող անձինք հիմնականում համակարգչային օգտատերեր և ծրագավորողներ են, որոնք իրենց պիղծ «ապրանքի» դիմաց տարեկան ստանում են շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ։ Ամենացավալին այն է, որ լուսանկարների շուրջ 83%-ի «բնորդները» 6-12 տարեկան երեխաներ են։

2340 տարով ազատազրկման դատապարտված ամուսինները եղկելի նյութերը համացանցում տարածելուց և վաճառելուց զատ մեղադրվել  են նաև դեռահասներին բռնաբարելու և երեխաների հանդեպ բռնություն գործադրելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am