Գնացքն անցավ նրա կնոջ գլխի վրայով, երբ նա ընկավ․․․ Միայն իմանաք, թե ինչ հրաշքներ են կատարվում 5 ամիս անց ^_^

Bestinfo.am-ը ներկայացնում է՝

Մարիա և Վլադիմիր Կուդրինները մեր ժամանակերում հազվադեպ հանդիպող երջանիկ զույգերից են։ Իսկ երջանկացել էին նրանք այն բանից հետո, երբ իմացան, որ շուտով ծնողներ են դառնալու։ Մարիայի հղիությունը կայուն էր ընթանում՝ ամեն օր նրան պարգևելով մոտալոտ մայրության բերկրանքը։  Ժպիտը, որը բնորոշ է միայն հղիներին, չէր անցնում նրա  դեմքից։

Մարիան և Վլադիմիրը ամեն օր միասին էին աշխատանքի գնում՝ սպասելով Պերեդելկինոյի գնացքին։ Այդ օրը ապագա մայրը միայնակ կայարան գնաց։ Բնականաբար, նա չէր կարող կանխագուշակել հետագա իրադարձությունները։ Բարձրանալով կայարան՝ Մարիան տեսավ մոտեցող գնացքը։

Քայլելով կառամատույցի եզրով՝ նա անսպասելի սայթաքեց և ընկավ ծնկների վրա՝ գլխով առաջ։ Կայարան ժամանած գնացքը մի քանի անգամ հպանցիկ անցավ հղի աղջկա գլխի վրայով։ Վերջինը, որ հառնեց նրա աչքերի առաջ՝ ռելսերն էին ու դրանց վրայով գնացքի սլացող անիվները։

 

Մարիային անհապաղ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկներն  անկեղծորեն զարմացան, որ աղջիկն առհասարակ ողջ է մնացել։

Երբ բժիշկները տեսան տուժածի կլոր փորը, ընդունարանում քար լռություն տիրեց։ Վլադիմիրին հուսադրող բան չխոստացան։ Մարիան ընկել էր խոր թմբիրի մեջ։ Բժիշկները հիանալի հասկանում էին կրկնակի պատասխանատվությունը և ամեն ինչ անում մոր և երեխայի կյանքերը փրկելու համար։

Մարիային բարդ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկեցին։ Իսկ մոր արգանդում գտնվող երեխայի՝ երկու ամիս տևած ինտենսիվ խնամքից հետո բժիշկները որոշեցին կեսարյան հատում անել։ Այդկերպ փոքրիկին գոնե մի շանս էր ընձեռվում  լույս աշխարհ գալու համար․ չէ՞ որ մայրը դեռ խոր թմբիրի մեջ էր։   Բժիշկները դրական արդյունքի ոչ մի երաշխիք չունենալով, վիրահատությունը սկսեցին՝ հուսալով, որ հրաշք կկատարվի։ Եվ հրաշքը կատարվեց։ Փոքրիկ Օքսանան միանգամայն առողջ ծնվեց։

Իհարկե, որպես վաղաժամ ծնվածի, նրան դեռ որոշ ժամանակ պահեցին հիվանդանոցում, բայց հոր ուրախությանը չափ չկար․ «Եթե մի հրաշք կատարվեց, երկրորդն էլ կկատարվի»։ Եվ Վլադիմիրն իրավացի էր։

Ծննդաբերությունից հետո Մարիան աստիճանաբար սկսեց ուշքի գալ։ Մի բան, որ գիտականորեն բացատրել անհնար է։ Ասես մայրական էությունը ինքը ստիպեց Մարիային դուրս գալ մահաթմբիրից՝ երեխային տեսնելու համար։

Հրաշքը, որի համար ամբողջ հոգով աղոթում էր Վլադիմիրը, կատարվեց։ Քայլել ու խոսել Մարիան առայժմ չի կարող։ Բայց ամեն ինչ լսում ու զգում է։ Իսկ ամուսինն ամեն ինչ անում է, որ կնոջն ամենալավ բուժումը հասնի։ Բժիշկներն արդեն լավատեսորեն են տրամադրված։ Նրանք կարծես գլխի են ընկել, որ այս ընտանիքում հրաշքները սովորական երևույթ են։ Հրաշք․․․ Կուդրինների ընտանիքում կատարվածն այլ կերպ չես անվանի։