Եկել էր մոտս՝ սիրտը բացելու

Bestinfo.am-ը ներկայացնում է

Երեկ լավագույն ընկերս որոշել էր ապահարզան տալ։ Եկավ մոտս՝ սիրտը բացելու։ Նստած ենք, սուրճ ենք խմում, զրուցում։ Իսկ հիմա՝ նրա մենախոսությունը․

-Կինս հիմար է։ Ինչ առաջ, ինչ՝ հիմա։ Հղիացավ ինձնից։ Ախ, եթե երեխան չլիներ, վաղուց բաժանվել էի։ Նրա պատճառով համալսարանը թողեցի, ծնողներս ինձ տնից քշեցին, համարյա ընկեր չմնաց․․․Նրա վրա ծախսեցի լավագույն տարիներս, խաչ քաշեցի կյանքիս ծաղկուն տարիների վրա։ Այնինչ կարող էի ձեզ հետ ժամանակ անցկացնել, սովորել։

Գիտե՞ք, նման խոսքերը զարմացրին նույնիսկ ինձ։ Սուրճ խմելու ցանկությունս էլ կորավ։ Մի երկու րոպե լուռ նստեցինք, հետո ես, մտքերս հավաքելով, պատասխանեցի նրան․

-Նա քո պատճառով է հղիացել։ Դու պիտի պահպանակ գնեիր։ Հա, թողեցիր ուսումը, աշխատելու գնացիր ու շատ լավ տեղավորվեցիր։ Աշխատավարձդ շատ կայացած մարդկանց երազանքն է։

Քեզ վռնդե՞լ են ծնողներդ։ Երկու տարվա աշխատանքովդ էժան գնով առար ու սարքեցիր սեփական երկհարկանի տունը։ Իսկ ընկերնե՞րդ։ Կեսը հարբում էին։ Եթե կինդ չլիներ, կեսն էլ չէիր ունենա էն ամենի, ինչ ունես։ Նա քեզ հետ անցել է էդ ամենի միջով։

Ընկերս լուռ վեր կացավ ու գնաց։ Հաջորդ օրը կնոջ մոտ գնաց հսկայական արջուկով ու ծաղիկներով, հեկեկաց, ներողություն խնդրեց։ Ի՞նչ եմ ուզում ասել։ Էն, որ ինչ կատարվում է ձեր կյանքում, ձեր ընտրությունն է։

Զուգընկերը նյարդերդ սղոցո՞ւմ է։ Իսկ մի՞թե ինքներդ չեք երբևէ ընտրել այդ մարդուն։ Աշխատանքը ձեզ ձեռք չի՞  տալիս։ Ո՞վ  է ձեզ պահում այնտեղ։ Հիշեք․ ձեր կյանքը ձեր ընտրությունն է, մնացածը արդարացումներ են ու ձեր անբարեհաճությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am