Որդին տուն է բերում 10-րդ դասարանում սովորող ընկերուհուն. Հանկարծ նրա մայրը պարզում է, թե ինչպես է հարսնացուս դիպլոմ ստացել

Որդիս հետը տուն է բերում մի աղջկա, որը դեռ 10-րդ դասարանում էր սովորում։ Նրանք մեկ տարի մտերմություն արին՝ մինչև աղջիկը դպրոցն ավարտի։ Քանի որ Սվետլանան չունևոր գյուղական ընտանիքից էր, մենք որդուս ընկերուհու համար ավարտական երեկոյի զգեստ գնեցինք։

Հետո Սվետլանան թղթերը հանձնեց ինստիտուտ, բայց չկարողացավ անվճար ընդունվել։ Աղջկան օգնող-բան չկար,  դրա համար էլ արձակուրդիս համար հետ գցած փողը հանեցի խնայգրքույկից ու վճարեցի հարսիս ուսման վարձը։   Սվետլանան սկզբում հեռակա էր սովորում, հետո ինքը սկսեց իր ուսման վարձի համար փող վաստակել։ Անցավ 6 տարի, ու ահա՝ եկավ դիպլոմը պաշտպանելու ժամանակը։ Բոլորս անհանգստանում էինք նրա համար։ Հետո նա զանգում է ու լացակումած ասում, որ չի կարողացել պաշտպանել։ Ես եկա որդուս տուն ու սկսեցի նրան հանգստացնել։ Որոշեցինք, որ մի տարի էլ կսովորի (բնականաբար՝ վճարովի) ու նորից դիպլոմը կպաշտպանի։

Ամբողջ տարին հետաքրքրվում էի՝ ինստիտուտում գործերն ինչպես են, պատրա՞ստ է դիպլոմայինը, գրախոսական-բան եղե՞լ է և այլն․․․Նա էլ շատ առույգ պատասխանեց, թե շատ լավ է պատրաստվել  ու հոյակապ պատասխանում է դիպլոմայինի ղեկավարի հարցերին։ Հայտնեց դիպլոմայինի հանձնման ամսաթիվը, ես էլ այդ ընթացքում թարսի պես պիտի  արձակուրդ գնամ ու չեմ կարողանալու հանձնմանը ներկա լինել։

Ուզում էի հետը ինստիտուտ գնալ, աջակցել, բայց նա ասաց, որ ես իրեն կշփոթեցնեմ։ Դե, ես սպասեցի մինչև ճաշ։ Իսկ նա չի զանգում ու չի զանգում։ Ես հո գիտեմ, որ ցուցակով 12-րդն ինքը պիտի հանձնի։

Հարսս հաղորդագրություն գրեց, որ հաջորդը ինքն է հանձնելու։ Վեր կացա՝ գնացի հարսիս շնորհավորելու ու տպազիոնով ոսկե զարդեղեն գնելու, ոնց որ հարսս է սիրում։ Որ իր ձեռքով ընտրի սրտի ուզածը։  Ինչքան չլինի՝ հեշտ չի եղել խեղճ աղջկա համար,7 տարի սովորել է, հարսանիքն էլ անընդհատ հետաձգել ենք, թեև ամուսնական մատանիները 2 տարի է՝ հանդիսությանն  են սպասում տանը դրած։ Հարսս էլ խոստացել է թոռներ  պարգևել մեզ։ Ուրեմն վազում-մտնում եմ ինստիտուտ, հարցնում եմ լսարանի համարը, որտեղ դիպլոմայիններ են հանձնում, իսկ ինձ ասում են, թե ամեն ինչ արդեն վերջացել է։ Մեր աղջիկն էլ մեր զանգերին չի պատասխանում։ Ինձ մեկ էլ հայտնում են, որ իրենց բուհում էդպիսի աղջիկ չի սովորում։ Ես քար կտրեցի, ականջներիս չեմ հավատում։ Մտածում եմ՝ մի բան շփոթած կլինեն։ Վազում եմ աստիճաններով դեկանատ, տեսնեմ ինձ ընդառաջ է գալիս մեր Սվետլանան։

Էնքան ուրախացա, որ ինչ-որ բան խառնել են։ Իսկ հարսս տարավ-բերեց, թե՝ 1 ու կես տարի առաջ իրեն հեռացրել են պարտքերի համար։ Փաստերը համադրելով՝ գլխի ընկա, որ անցած տարի էլ դիպլոմայինը չի պաշտպանել, չնայած մի շաբաթ աղի արցունք էր թափում։ Հարցնում եմ՝ իսկ խաբեության մասին  էլի՞ ինչ-որ մեկը գիտի, իսկ նա թե՝ ոչ ոք։ Ու կեղծ դիպլոմային էր պատվիրել, որ որդուս, իմ ու տնեցիների աչքերին թոզ փչի։ Ներողություն  խնդրեց, իհարկե։ Ու լաց եղավ։ Փաստորեն եթե չվազեի հասնեի՝ նրան շնորհավորելու, մեզնից ոչ ոք էլ չէր իմանա ճշմարտությունը։ Իսկ ես դպրոցում եմ աշխատում, սովորեցնում՝  ճիշտն ասել, թող որ դառը, բայց՝ ճշմարտությունը։ Տեսնում եմ՝ իմ հեղինակությամբ ամբողջ ընտանիքին ճնշում եմ։ Հարսս միայն իմ արձագանքից էր վախենում։ Էլ ո՞ւմ հավատաս, երբ հարազատ մարդիկ են քեզ մատի վրա խաղացնում։ Հիմա ո՞նց անեմ։ Տղաս էլ մի օրով գործուղման է գնացել, ինքն էլ է անհանգիստ՝ կինը հանձնեց-չհանձնեց, մեկ նրան է զանգում, մեկ՝ ինձ։  Հարցնում է՝ ինչ է պատահել։ Որդուս պատասխանեցի, որ տանը ամեն ինչ կքննարկենք։ Քուն ու դադար լրիվ կորցրել էի։ Այնինչ հարսս էդ սուտը շուրթերին՝ տարի ու կես քամակը տնկում՝ քնում էր։

Շարունակություն, որը հեղինակը ստիպված եղավ գրել պատմության շուրջ ծավալված բուռն  մեկանաբանություններից հետո

․․․Երբ իրողությունը բացահայտվեց, տղաս խռովեց հարսիցս։ Ասաց՝ մտքովս չէր անցնի, որ այս ամբողջ տարիներին ապրել է հետը ու վստահել, այնինչ լրիվ սուտ է դուրս եկել։ Ես հակադրվեցի, ասացի՝ հարսս դիպլոմ ունենա-չունենա, մեկ է՝ սիրում եմ իրեն, ու մի բան էլ ավել՝ կօգնեմ, որ ինստիտուտում վերականգնեն, ֆինանսապես էլ կաջակցեմ։ Իսկ տղաս Սետլանային չի ներել ու այսօր ասաց, որ իրենց միջև ամեն ինչ վերջացած է։  Բայց ես հո գիտեմ, որ տղաս էլ, ես էլ, բոլորս էլ սիրում ենք Սվետլանային։ Եթե ինստիտուտ գնացած չլինեի,  էս աղմուկ-աղաղակն էլ հո չէր լինի։ Հիմա ուշքումիտքս երեխաների միջև հաշտություն հաստատելն է։ Վաղը  որդուս հետ պիտի լուրջ խոսեմ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bestinfo.am