Խառնեք այս 3 բաղադրիչները՝ ամենակարճ ժամկետում խիտ և փարթամ մազերը վերականգնելու համար. Անկրկնելի արդյունք

Մազաթափության պատճառ կարող են լինել գենետիկան, տարբեր հիվանդությունները, հղիությունը, դեղերի օգտագործումը կամ դիետան:

Ներկայացնում է մազաթափության առավել տարածված պատճառները՝

  • Ծանր վարակներ
  • Ժառանգական ճաղատացում
  • Սննդի խանգարում
  • Աուոտոիմունային հիվանդություն
  • Վիրաբուժական մեծ միջամտություն
  • Քաշի կորուստ
  • Սթրես
  • Քաղցկեղի բուժում
  • Ծննդաբերություն
  • Երկաթի պակաս
  • Դեղորայքով բուժում
  • Մազերի համար միջոցներ
  • Դաշտանադադար

Ներկայացնում ենք բնական տոնիկ մազերի համար, որը զարմանալի արդյունք է ապահովում, քանի որ օգնում է ամրացնել և խտացնել մազերը:

Միջոցը թանկարժեք չէ, հեշտ է պատրաստվում, պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ:

Գերչակի յուղ

  • Կարգավորում է pH-ի մակարդակը՝ կանխելով մազաթափությունն ու թեփը:

Ձվի դեղնուց

  • Հարուստ է վիտամիններով, սպիտակուցներով և ճարպային թթուներով, որոնք ամրացնում են մազերը, նաև վիտամին Е-ով, որը նպաստում է մազերի աճին և խոնավեցնում է դրանք, կանխում է մազերի փխրունությունը:

Մեղր

  • Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք փափկեցնում են մազերը, ամրացնում են մազերի ֆոլիկուլները, գլխամաշկը: Նաև նպաստում են մազերի աճին, պաշտպանում թափվելուց և խոնավեցնում են մազերը:

Մազերի տոնիկի պատրաստումը

Բաղադրիչները՝

  • 2 ճ. գ. գերչակի յուղ
  • 1 ձվի դեղնուց
  • 1 ճ. գ. մեղր

Պատրաստումը՝

Լավ խառնեք բոլոր բաղադրիչները: Տոնիկը քսեք գլխամաշկին և մազերին:

Մազերը ծածկեք լոգանքի գլխարկով և թողեք 2-4 ժամ: Հետո պարզապես լվացեք:

Պրոցեդուրան կրկնեք շաբաթական երկու անգամ, և մի քանի ամիս անց արդյունքը կզարմացնի: