Եզդի տղա եմ սիրահարվել եմ հայ աղջկա. մոտիկացա, որ խոսամ հետը. գիտեր ազգությանս մասին ու սենց բան ասեց. ես էլ տեսեք ինչ ասեցի, որ վա տ զգաց

Ազգությամբ եզդի եմ ու շատ հպարտ եմ իմ ազգության համար։ Հայաստանն իմ հայրենիքն եմ համարում, չնայած, որ հայ չեմ, իմ համար էտ կապ չունի։ Սիրահարվել եմ հայ աղջկա, մեր կուրսիցա եղել, բայց տարբեր խմբերից ենք եղել, չենք շփվել։ Հեռակա գիտեինք իրար։ Ավարտելուց հետո էլ զգացի, որ զգացմունքներս նույնն են ու ուզում եմ ասեմ դրա մասին։

Մի քանի անգամ փորձել եմ մոտենամ խոսեմ, չի համաձայնվել։ Օրեր առաջ էլ նորից փորձեցի մոտեցա հետը խոսամ, ասեց՝ կներես, բայց մեր ազգությունները տարբեր են ես չեմ ուզում եզդիի հետ շփվեմ, նենց որ հեռու մնա ինձնից։ Բայց գիտեմ, որ ընկերուհիներին ասելա, որ հավանումա ինձ ուղղակի ինչ-ինչ պատճառներով չի ուզում շփվի։ Պատճառն արդեն հասկացա, որ իմ եզդի լինելն էր։

Որ տենց ասեց, ես էլ ասեցի, ինչ կապ ունի իմ ազգությունը, եթե նույն հող ու ջրի վրա եմ մեծացել ինչ դու։ Նույն ես հող ու ջրի համար ես ել իմ ազգակիցներն էլ կռիվ ենք տվել ու տալիս։ Չեղավ, որ էս իմ երկիրն էլ ա։ Ասեցի, որ չեմ մտածել, որ էդքան սահմանափակ մտածող աղջիկ ես, բայց եթե տենց ես մտածում, ես քեզ կմոռանամ, ինձ ու իմ ազգությունը չհարգող աղջկա հետ ավելի լավա չշփվեմ։ Գիտեմ ու տեսա, որ վատ զգաց իմ խոսքերից, բայց չէի կարա չասեի էդքանը։