Ես կիսուրիս անունը լսել չէի ուզում, չէի օգնում ոչ մի բանով, չնայած փող մեջ լողում էինք, բայց մի օր ամեն ինչ փոխվեց, երբ աղջիկս ասեց, որ տատիկի տանը երշիկ ա կերել

Երբ մենք ամուսնացանք, մարդս ծեր մոր հետ ապրում էր հին տան մեջ: Ոչինչ չունեին, բացի սեղանից, չորս աթոռից ու երկու մահհճակալից: Ես չէի ուզում էդպես ապրել ու սկսեցի մարդուս ստիպել, որ ավելի շատ փող աշխատի: Կիսուրս կռ վում էր հետս, ասում էր. Չս թողնում իմ տղեն հանգստանա, կյանքը ուտում ես:

Բայց ես իմ առաջ նպատակ էի դրել շատ բանի հասնել կյանքում: Արդյունքում մարդս գնաց խոպան, սկսեց ամեն ամիս լավ փող ուղարկել: Ես էլ նոր բնակարան գնեցի, վերանորոգեցի, կահավորեցի, հետո սեփական բիզնես հիմնեցի: Կիսուրիս ոչ մի բանով չէի օգնում, ինքը ապրում էր իրա հին տանը ու շատ գոհ էր իրա կյանքից: Եթե նրան լսեի, մենք էսօր ոչինչ չէինք ունենա, ուստի նա ոչ մի օգնության արժանի չէ:

Մարդս ամեն ինչում ենթարկվում էր ինձ: Աղջիկս շատ էր սիրում տատիկի հետ ժամանակ անցկացնել: Մի օր աղջիկս եկավ տուն, հարցրի ուտել կուզի՞, ասեց, որ տատիկի մոտ երշիկ ա կերել:

Հետո ասեց, որ տատիկը վերջին կտոր երշիկը աղջկասա տվել: Դրանից հետո ես արմատապես փոխեցի իմ վերաբերմունքը և նույնիսկ կեսուրիս հրավիրեցի մեր հետ ապրելու։ Նա չհամաձայնվեց, քաղաքավարի մերժեց: Բայց դրանից հետո ես սկսեցի նրան օգնել թե փողով, թե մթերքով: