Գյուղում մի հին տուն առանք երիտասարդ կնոջից, հարցրի ինչ անեմ պատից կախված տատիկի լուսանկարը, ասեց թափի կամ վառի ինձ պետք չի, ես էդ պատասխանից քարացա

Որոշեցինք գյուղում տուն առնել, մեր տարիքում գյուղը ձգում ա: Շատ հարմար գնով մի տուն գտանք: Տունը վաճառում էր տանտիրոջ թոռը: Մենք արդեն գումարը փոխանցել էինք ու որպես տանտեր մտանք ներս: Տանը համարյա ոչ մի բան չկար, մի երկու հատ կոտր ված աթոռ էր մնացել:

Պատից կախված էր տատիրոջ լուսանկարը: Ես կարծեցի, որ թոռնուհին մոռացել էէ իր հետ վերցնել լուսանկարը ու զանգեցի: Բայց թոռնուհու պատասխանից շո կ ապրեցի: Ասեց ինձ էդ նկարը պետք չի: Հարցրի, թե ինչ անեմ, ասեց կամ թափի կամ վառի: Էդ պահին մարմնովս դող անցավ: Ստացվում է տատիկը նրա համար ոչ մի նշանակություն չի ունեցել: Ես ինքս էլ տատիկ եմ ու մի պահ մտածեցի, որ նույնը կարող են անել իմ թոռները: Զգույշ իջացրի լուսանկարը պատից, դրեցի տուփի մեջ ու պահեցի:

Ես չէի կարող դեն նետել այդ լուսանկարը: Հետո նկուղում գտա տատիկի փակած բանկաները՝ գրառումներով. Անուշիկիս սիրելի բալի մուրաբան, Կարենիս սիրելի ծիարնի ջեմը, Վարդուհուս սիրելի թթուն, Սաթենիկիս սիրելի մոշի կոմպոտը: Չնայած այդ կնոջը չէի ճանաչել, բայց հասկացա, որ նա շատ հոգատար տատիկ է եղել:

Այդ տարիքում սիրով պատրաստել է իր երեխաների ու թոռների սսիրելի պահածոները: Իսկ այսօր նրա այդքան սիրելի թոռնուհին ինձ առաջարկեց ազատվել տատիկի լուսանկարից ինչպես մի անպիտան իրից: Ցա վա լի է: