Գնացել էի ծերանոցի ծորակները սարքելու, աչքերիս չհավատացի, մեր հարևան Սաթիկն էր, որ երեք տղա ունի

Էդ օրը ինձ ծերանոցից կանչ էին տվել, գնացի ծորակները վերանորոգելու: Տարին մի անգամ գնում եմ: Աչքերիս չհավատացի, մեր հարևան Սաթիկն էր: Մոտիկացա գրկեցի: Հարցրեցի ոնց ա զզգում իրան: Չդիմացա ու հարցրի, թե ինչի ա ծերանոցում: Իմ հարցից խեղճ կնիկը սկսեց լացել հոնգուր հոնգուր:

Պարզվում ա երեք տղաներից ոչ մեկը չի ուզեցել տարեց մորը պահել: Ամբողջ շենքին էին հայտարարել էին, թե իբր իիրանց մորը ուղարկել են սանատորիա, որը գտնվում ա Ֆրանսիայում: Շատերն էլ նույնիսկ նախանձեցին, ասում էին. Մալադեց Սաթիկի տղերքին, իրանց մորը ո՜նց են պահում:

Փաստորեն մորը բերել են ծերանոց, ու անամոթաբար ստ ում են, որ ուղարկել են Ֆրանսիա: Սաթիկ տատը պատմեց, թե հարսները որքան վատ են վարվել իրա հետ: Տղաները սկսել են իրար հետ վի ճել, թե ով պիտի պահի ծեր մորը:

Միջնեկ որդին առաջարկելա տանել ծերանոց, եղբայրները համաձայնվել են ու այդպես, ծեր կինը հայտնվելա ծերանոցում: Վերջին անգամ տեսակցության եկել են երկու ամիս առաջ: Նույն օրը երեկոյան բակում հանդիպեցի Սաթիկի միջնեկ որդուն, ողջունեցինք իրար, ես ասեցի. Մամադ բարևում էր: Հանկարծակիի եկավ, բազուկի պես կարմրեց ու անցավ կողքովս: