Էդ կիսուրաց ավ կպածներին ասեք հերիքա կիսուրների միսը ծամեն, հերիքա կիսուրների ոս կորները լվանան, կիսուրներին սարքել են բերանի ծամոն, տեղից հելնողը քննադատում ա, մի հատ ձեզ նայեք

Էս ի՞նչ ա կատարվում: Լրիվ ամոթ աբուռները կորցրել են հիմիկվա մարդիկ : Առաջներում ո՞վ էր սենց բան տեսել : Առաջ մեծի նկատմամբ հարգանք կար, ջահելը իրա չափը գիտեր, բայց հիմա անամոթ են, ինչ ասես խոսում են, գրում են : Գիտե՞ք ինչիցա, որովհտեև անդաս տիարակ են: Տանը դաստիարակություն չեն տեսել : Իրանք էլ մամա ունեն, ոնց կարելի է կիսուրին հրապարակավ խայ տառ ակել:

Հա, հասկացանք չեք սիրում, ձեր սիրելն ու հարգելը ձեր գլխին կպնի, բայց գոնե նման կերպ մի արտահայտվեք: Եթե իրանք իրանց ամուսնուն հարգեն, երբեք նրա մոր հասցեին չեն արտահայտվի : Լուրջ եմ ասում, կիսուր լինելն արդեն ամոթ բան ա դառել : Կիսուրը տղա բերի, պահի մեծացնի, տա ձեզ, դու ք էլ ինչ ուզենաք ասեք, ոնց ուզենաք անպատվեք :

Երկու տղա ունեմ, դեռ փոքր են, բայց հիմիկվանից, որ պատկերացնում են երկու հարս եմ ունենալու, մարմինս փշաքաղվում ա : Աստված գիտի, թե ինչ կապը կտրածներ են լինելու : Կարողա բախտս բերի, ինձ լավ հարսներ պատահեն : Բայց ինձ դուր չի գալիս, որ կիսուրենրի հասցեին էսքան վատ բաներ են գրում : Մեկը չկա ասի, շուռ եկեք ձեր մամաներին նայեք :