Մարդուս հետ գնացինք գյուղ կիսուրիս տուն հանգստանալու, հաջորդ օրը կիսուրս առավոտ 6-ին եկավ ինձ քնից հանեց ու տարավ գոմ, էտ գեղացին գիտի, թե ես իրա նման կթվորուհի եմ

Ես քաղաքից եմ, իսկ ամուսինս ծնվել ու մեծացել ա գյուղում։ Մենք քաղաքում ենք ապրում: Մի անգամ աառաջարկեց գնանք գյուղ, կտրվենք քաղաքի աղմուկից: Քաղաքում շատ շոգ էր, ես էլ համաձայնվեցի: Բայց էդ վերջին անգամն էր, որ ես գնացի գյուղ: Էլ կյանքում գյուղ ոտք չեմ դնի: Մարդս ինձ վստահեցրեց, որ մենք կհանգստանանք և կվայելենք գեղեցիկ եղանակը գյուղում։

Սակայն հաջորդ օրը առավոտյան սկեսուրս ինձ արթնացրեց առավոտյան ժամը վեցին և խնդրեց օգնել իրեն կթել կովերը։ Ես մտածեցի, որ մենք դա կանենք միասին, բայց նա սկսեց կթել, ես էլ ստիպված էի մաքրել գոմը: Ուզում էի գնայի մի բաժակ կոֆե խմեի, չթողեց, ասեց մի հատ բակն էլ ավլի, հետո նոր կոֆե կխմես: Բակը մաքրելուց հետո ուղարկեց տունը մաքրելու, ու ասեց, որ բոլորի համար նախաճաշ պատրաստեմ։ Կարճ ասած, մինչև իրիկուն մի րոպե չեմ նստել:

Հոգնածությունից քիչ էր մնում լաց լինեի, ոտքերս տն քում էին: Ես որոշեցի հեռանալ։ Ես հույս ունեի, որ ամուսինս կհետևի ինձ, բայց նա չարեց: Երբ նա վերադարձավ հաջորդ օրը, նա ինձ ասաց, որ դիմում է բաժանման, քանի որ ես վի րավ որել եմ իր մորը:

Մի քանի օր անց ամուսինս հասկացավ իր սխալը և եկավ ինձ հյուր։ Նա ասաց, որ հոգնել է իր ընտանիքից: Ես նրան ներ եցի, բայց պայման դրեցի, որ այլևս երբեք մենք գյուղ չենք գնալու: