Ինչպե՞ս իջեցնել վնասակար սովորությունների վտանգը

Բոլորս էլ սիրում ենք երեկոն անցկացնել հետաքրքիր ֆիլմ դիտելով՝ վայելելով տանը պատվիրված պիցցան և քաղցրահամ հյութերը։ Բայց շատ հաճախ այդպիսի մի երեկոն վերածվում է երկու-երեքի, այն կարող է ձգվել շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով, և հետո մենք նկատում ենք, որ այժմ ունենք վնասակար, բայց այդքան հաճելի սովորություն, որն, իրականում կարող է վատ անդրադառնալ մեր առողջությանը։

Ի՞ՆՉ ԵՆ ՄԵԶ ՏԱԼԻՍ ՄԵՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Յուրաքանչյուր սովորություն վաղ թե ուշ ինչ-որ բանի է հանգեցնում։ Օրինակ, եթե քնելուց երկու ժամ առաջ վարժվեք անջատել սմարթֆոնը կամ համակագիչը, ժամանակի ընթացքում ավելի լավ կքնեք։ Բայց սրանք անվնաս սովորություններ են․ եթե սովոր եք արագ սնունդ ուտել, ծխել կամ ալկոհոլ օգտագործել, խուսափել ակտիվությունից, ապա հետեւանքներն այնքան էլ հաճելի չեն լինի։ Այսպիսի ապրելակերպն անխուսափելիորեն կհանգեցնի քրոնիկ հիվանդությունների,  երիկամների, լյարդի, սրտի և այլ խնդիրների։

Ու չնայած նրան, որ մենք գիտենք, որ արագ սնունդը, անառողջ ապրելակերպը և ծխելը վնասակար են, ու անընդհատ մեզ խոստանում ենք առավոտյան սկսել ճիշտ սնվել կամ վազել, որոշում ենք ամբողջությամբ թողնել ծխելը… քչերին է դա հաջողվում։ Իսկ ի՞նչ անել,  եթե չեք կարողանում ստիպել ինքներդ ձեզ: Ինչպե՞ս սկսել ճիշտ սնվել, եթե խանութում տորթը այդքան գրավիչ է, ինչպե՞ս փոխել ապրելակերպը։ Այս դեպքում խիստ արգելքներից ավելի արդյունավետ կարող է լինել վնասի նվազեցման մոտեցումը, որն օգնում է հասկանալ, թե ինչպես նվազեցնել առղջությանը հասցվող վնասը։

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԻՑ ԾԽԵԼԸ ԹՈՂՆԵԼ

…ոչ բոլորին է հաջողվում: Վիճակագրության համաձայն՝ ծխողների 68%-ը կցանկանար ազատվել այս սովորությունից, բայց միայն 5-7%-ն է իրականում թողնում ծխելն առանց մասնագետների օգնության։ Նիկոտինը բնական նյութ է, որ հանդիպում է մի շարք բույսերում, այդ թվում՝ ծխախոտում։ Այն առաջացնում է կախվածություն և զերծ չէ ռիսկերից, այնուամենայնիվ, ծխելու վնասի հիմնական պատճառը չէ։

Առողջությանը հիմնական վնասը հասցնում է ծուխը, որն առաջանում է սիգարետի այրման ժամանակ։ Հենց սիգարետի ծուխն է շնչառական ուղիների հետ կապված բազմաթիվ հիվանդությունների պատճառներից մեկը՝ ընդհուպ մինչև քաղցկեղ։ Դրանց առաջացման ռիսկը նվազեցնելու համար ավելի լավ է, իհարկե, ամբողջությամբ թողնել ծխելը։ Այնուամենայնիվ, շատերի համար թողնելը խնդիրը է։ Ուստի վնասի նվազեցման գաղափարը խորհուրդ է տալիս, փոխարինել այրման գործընթացը։  Ժամանակակից աշխարհում կան նիկոտինի սպառման այլընտրանքային մեթոդներ, ինչպիսիք են ծխախոտի տաքացման էլեկտրական համակարգերը կամ էլ․ սիգարետը: Այս դեպքում այրումը փոխարինված է տաքացումով։  Ուսումնասիրությունների համաձայն՝ որոշակի անծուխ այլընտրանքներ օրգանիզմին կարող են մատակարարել նիկոտինի անհրաժեշտ չափաքանակը, ավելի քիչ վնաս հասցնելով ի համեմատ սիգարետի։

ԻՆՉՈՒ՞ Է ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ, ՔԱՆ ԿԱՐՈՂ Է ԹՎԱԼ

Ժամանակակից աշխարհում մենք կարող ենք տասնյակ ուտեստներ փորձել՝ նույնիսկ տնից դուրս չգալով։ Սակայն շատ հաճախ մենք չենք հետևում մեր սննդակարգին ու սննդանյութերի պակասը և մարմնի համար վնասակար նյութերի ավելցուկը խանգարում են մեր օրգանիզմին նորմալ գործել՝ արտադրելով հորմոններ և ֆերմենտներ, որոնք հանգեցնում են սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, քաղցկեղի որոշ տեսակների առաջացմանն ու մեծացնում սրտի և ուղեղի կաթվածի վտանգը: Վնասի նվազեցման հայեցակարգը խորհուրդ է տալիս փոխարինել վնասակար նյութեր պարունակող մթերքներն ավելի քիչ վնասակար այլընտրանքներով: Մի՛ զրկեք ձեզ համբուրգերից, եթե ցանկանում եք, պարզապես դրա հետ վերցրեք սովորական ջուր, ոչ թե կոլա: Թեյի մեջ շաքարը կարելի է փոխարինել մեղրով, ստեվիայով կամ այլ քաղցրացուցիչներով, իսկ տորթերի համար, որոնք դուք ինքներդ եք պատրաստում, մի՛ օգտագործեք մարգարին:

ԱԼԿՈՀՈԼՆ ՈՒ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Մենք բոլորս գիտենք, որ ալկոհոլը վնասակար է: ԱՀԿ-ն երկար ժամանակ ալկոհոլից կախվածությունը դասակարգել է որպես քրոնիկ հոգեկան հիվանդություն, որը նույնիսկ բուժելի է իր վաղ փուլերում: Ինչպես նիկոտինի դեպքում, վտանգավոր է ոչ թե ալկոհոլային խմիչքը, այլ դրա մեջ պարունակվող էթիլային սպիրտը՝ հզոր նյարդապարալիտիկ դեպրեսանտ, որն  ազդում է կենտրոնական նյարդային համակարգի և ներքին օրգանների վրա՝ հանգեցնելով լյարդի, ստամոքսի, սրտի հիվանդությունների։ Վնասի նվազեցման հայեցակարգն այս դեպքում խորհուրդ է տալիս աստիճանաբար նվազեցնել մարմնին հասցվող վնասը՝ սկզբունքորեն չվերացնելով ալկոհոլը, այլ էթիլային ալկոհոլի բարձր պարունակությամբ ըմպելիքները (31%-ից մինչև 65%) փոխարինել ավելի քիչ ուժեղներով, ինչպիսիք են գարեջուրը կամ գինին։

ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ

Վնասի նվազեցումը հանրային առողջապահության մոտեցում է, որն առաջնային կարևորություն է տալիս մարդկային առողջությանը: Ոչ բոլոր մարդիկ են պատրաստ կամ ի վիճակի անմիջապես հրաժարվել վատ սովորությունից, և այդ դեպքում անհրաժեշտ են համարժեք այլընտրանքներ, որոնք կթեթևացնեն մարդուն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող մեքենաները, որոնց արտանետումները մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կարող են փոխարինվել էլեկտրական մեքենաներով, որոնք չեն այրում վառելիք, և հետևաբար՝ կրճատում են արտանետումները։ Նորարարություններն իրենց դրական ազդեցություն են ունեցել նաև դժբախտ պատահարների պատճառով տուժող մարդկանց թիվը նվազեցնելու գործում։ Անվտանգության բարձիկներինց մինչև ամրագոտիներ՝ այս նորարությունները մշակվել են դժբախտ պատահարներն ավելի քիչ հավանական դարձնելու համար, և կանխելու մահացություններն այնտեղ, որտեղ պատահարից խուսափել հնարավոր չէ։ Նմանատիպ օրինակ է նաև հեծանիվ քշելիս սաղավարտ կրելու անհրաժեշտությունը, որն ապահովում է հեծանվորդի անվտանգությունն ու նվազեցնում է պատահարների դեպքում մահացու ելքերի հավանականությունը։

Պատրաստված է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ հետ համատեղ