Ինքան Ուզում Ես Լավություն Արա, Մի Անգամ Չարեցիր, Հետդ Թշ Նամանում Են, Մոռանում Են Արածներդ

Ես միշտ օգնել եմ բոլորին: Իմ հնարավորության սահմաններում բոլորին ձեռք եմ մեկնել, ով օգնության կարիք ա ունեցել: Նույնիսկ շատ ժամանակ իմ ընտանիքին զրկել եմ, որ ուրիշներին լավություն անեմ: Չեմ ասի, որ միլիոններ էի աշխատում, բայց դե գործս լավ էր ու ես էլ քիչ փող չէի աշխատում: Մորս բարեկամները մեր տնից դուրս չէին գալիս, էդ ժամանակ ասում էին. մեր Սաքոնա: Հենց մի բան լինում էր, ասում էին. մեր Սաքոն կօգնի:

Փողով օգնում էի, իմ մեքենայով էլ ում որտեղ պետք էր տանում էի, դաչայի մասին էլ չեմ խոսում, ոչ մի օր ազատ չէր մնում, բարեկամներս, ընկերներս գնում էին, խորոված էին անում, մնում էին, ինչքան ուզենան: Գյուղի բարեկամների երեխեքը մեր տանն էին մնում ուսանող տարիներին: Հետո ժամանակները փոխվեցին: Գոործերս էլ առաջվա պես լավ չէին, տղես էլ մի երկու գործ բռնեց, բայց ձախողվեց ու մեր կյանքը փոխվեց:

Մեր տունը գրավ դրեցինք: Բարեկամներիցս, ընկերներիցս ոչ մեկը չէր հավատում, որ մեր վիճակը շատ վատ ա: Ես էլ ոչ ոքի չէի կարողանում օգնեի, մեկը լիներ ինձ օգներ: Ոչ մեկը չհետաքրքրվեց ինձնով ու իմ ընտանիքով: Ու բոլորը ինձնից երես թեքեցին: Ոչ մեկը չհիշեց, թե ժամանակին ինչեր եմ արել: Իզուր էլ արել եմ էդ անշնորհակալների համար: