Էն օրը աղջիկս եկավ տուն ու ուրախացած ասում ա, որ խանութում սդաչին ավել են տվել, բռնեցի ձեռքից ու հետ տարա խանութ

Էն օրը աղջկաս ուղարկել էի խանութ: Ուրախացած հետ եկավ, ասեց, որ խանութում սդաչին շատ են տվել: Ասեց, որ էդ գումարը իրան կպահի: Ես անմիջապես տեղիցս վեր կացա ու ասեցի. — Իզուր կոշիկներդ հանեցիր, նորից հագիր։ Դու անմիջապես նկատեցի՞ր, որ կասսիրը սխալվել ա։

— Այո, հենց խանութում: -Ուրեմն, հենց հիմա միասին կգնանք խանութ, հավելյալ գումարը կտաս կասսիրին։ -Ոչ, մայրի՛կ: Ինչի համար: — Եթե այդ գումարը հիմա մենք չվերադարձնենք կասսիրին, օրվա վերջում նա ինքը ստիպված պիտի լինի այդ գումարը տեղը դնի իր գրպանից:

Իսկ միգուցե նա տանը հի վանդ մայր ունի, որի համար դե ղեր պետք է գնի, կամ միգուցե նա երեխա ունի, որի համար պետք է ինչ որ բան գնի:

Չի կարելի ուրիշի գումարը յուրացնել: Աղջիկս գլուխը կախ լսում էր: Մենք մտանք խանութ, մոտեցանք դրամարկղին ու ես կտրոնն ու մանրը դրեցի դրամարկղի վրա ու ասացի, որ ավել են տվել:

— Օ, իսկապես: Շատ շնորհակալ եմ, աղջիկ: Դու այնքան գեղեցիկ ես, հաճելի է, որ մենք ունենք այդպիսի սերունդ, որը մեծանում է: Եվս մեկ անգամ, շատ շնորհակալ եմ: Եվ այդ պահին աղջկաս աչքերը փայլում էին, նա հասկացավ, որ բարի գործ արեց։