Ամեն օր 5-ին զարթնում եմ, որ մարդուս համար նախաճաշ սարքեմ, որ իմանայի սենց էր, ոչ էլ կամուսնանայի, թե ինչի մորս չլսեցի

Ընդամենը երեք տարի ա ամուսնացած եմ, բայց արդեն հոգնել եմ: Դեռ երեխա չունենք, ու երևի չեմ էլ ունենա: Մարդուս ձեռքը կր ակն եմ ընկել: Ուտում ա միայն թարմ եփած ու թարմ թխած սնունդ:

Երբեմն ինձ թվում ա, որ իմ կյանքը հենց խոհանոցում էլ անցննելու ա: Ես պետք ա արթնանամ առավոտյան ժամը 6-ին կամ նույնիսկ 5-ին, որպեսզի ամեն ինչ հասցնեմ: Ես ոչ միայն նախաճաշ եմ պատրաստում, այլև պետք ա մարդուս համար պերերիվ սարքեմ, որ տանի հետը: Բայց սենդվիչներ և աղցաններ չեն:

Ամեն օր պետք է մսով ինչ որ բան լինի, հետն էլ աղցան ու թխվածք: Իմ համար ես ժամանակ չեմ ունենում: Գործի գնալուց չեմ հասցնում կարգին պատրաստվեմ: Էնքան որ մազերս կապում եմ ու գնում եմ: Դե պատկերացրեք, որ ամեն օր ես եփեմ, էլ որտեղի՞ց իմ համար ժամանակ կմնա:

նախորդ օրվա եփածը չի ուտում, առավոտվա եփածը չի ուտում: Որոշեցի մարդուս հետ խոսամ, որ ինձ էլ հասկանա: Ես հո չեմ ամուսնացել, որ սաղ օրը խոհանոցից դուրս չգամ: Բայց իրա պատասխանից շո կ ապրեցի. — Մայրս արթնանում էր 4-ին և չէր էլ բողոքում, իսկ դու անմիջապես սկսում ես նվնվալ։

Վերջերս նա սկսեց խոսել երեխա ունենալու մասին։ Բայց ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, եթե մենք փոքրիկ ունենանք: Ես հաստատ ժամանակ չեմ ունենա մարդուս համար անընդհատ թար ուտելիք պատրաստել: Չեմ զարմանա, եթե նա որոշի հեռանալ ինձնից միայն այն պատճառով, որ ես ամեն օր նոր ճաշեր չեմ պատրաստելու նրա համար։