Դասախոս եմ․ Մի սևազգեստ խորհրդավոր աղջիկ էր նստում վերջին շարքում ու լռում, բայց մի օր վեր կացավ ու սենց բան գոռաց․ Նրա պատմությունն իմանալով՝ չկարողացա արցունքներս զսպել

Համալսարաններում դասախոսելն անչափ բարդ ու դժվարին գործ է։ Ոչ միայն գիտելիքներդ պիտի կարողանաս անընդհատ թարմացնել, այլ նաև չափազանց զգուշ լինես մարդկային հարաբերություններում, որ հանկարծ ոչ մի ուսանողի չնեղացնես, ոչ ոքին մի սխալ բան չասես։

Էս դեպքում էլ ինձ ոչ պրոֆեսիոնալ էի զգում, քանի որ չէի կարողանում խոսեցնել մի աղջնակի, ով միշտ սև շորեր հագած՝ նստում էր վերջին շարքում։ Նա անչափ գեղեցիկ էր, և որպես կին՝ զգում էի՝ վիշտ տեսած է։

Մի անգամ էլ ուսանողների հետ խոսեցինք պատերազմից։ Դե, բնական է, նրանք այդ սերունդն են և իրենց աչքերով տեսան ամեն բան, խոսել է պետք։

Մեկ էլ սևազգեստ այդ երեխան վեր կացավ ու գոռաց՝ հերի՛ք է, հերի՛ք է։ Նա դուրս եկավ լսարանից, իսկ ես ապշած մնացի։ Ի՞նչ էր կատարվում։

Պարզվում է՝ այս աղջիկը արտասահմանում ապրող մեր հայերից է։ Ծնողները նրան ուղարկել են Հայաստան՝ ուսում ստանալու, նա էլ այստեղ մի զինվորական տղայի է սիրահարվել, նշանադրվել հետը։ Այդ տղան, պարզվում է, հենց այդ պահին առաջնագծում է կանգնած։ Այնքան հուզվեցի այդ երեխայի համար․․․

Միայնակ Հայաստանում իր միակի հետ, ով տվյալ պահին առաջնագծում է։

Օրեր անց նրա շորերի գույնն ու տրամադրությունը փոխվեց։ Առաջնագծից ողջ ու առողջ տուն էր եկել սիրելին։