Էն օրը լսեցի մորս ու խորթ հորս խոսակցությունը, մազերս բիզ-բիզ կանգնեցին, ու հիմա էդ տղամարդուն ես ավելի շատ եմ սիրում, հարազատ մորիցս էլ շատ

Ես 8 տարեկան էի, երբ մամաս երկրորդ անգամ ամուսնացավ: Ես շատ փոքր եմ եղել, երբ իմ հարազատ հերը թողելա մեզ ու գնացելա ուրիշ կնոջ մոտ: Ես հորս չեմ հիշում ու եթե անկեղծ ասեմ, չեմ էլ ուզում հիշեմ: Էսքան տարվա մեջ ոչ մի անգամմ ցանկություն չի հայտնել ինձ տեսնել: Մի անգամ հանդիպեցինք, ինձ ասեց, որ մամաս չի թողել, որ գա ինձ տեսնելու: Ես չհավատացի: Եթե շատ ուզենար, կգար ու կտեսներ:

Երբեք չի հետաքրքրվել ինձնով, չի իմացել, թե ինչի կարիք ունեմ: Իսկ խորթ հորս շնորհիվ ես ոչ մի բանի կարիք չեմ ունեցել: Ինձ սիրում էր հարազատ աղջկա պես: Շատ հայրեր իրանց երեխեքի համար չեն արել էն, ինչ իմ խորթ հայրն ա արել իմ համար:

Ես 17 տարեկան էի, երբ մամաս ու խորթ հայրս որոշեցին բա ժանվեն: Այսինքն, մամաս էլ չէր ուզում իրա հետ ապրեր: Ես շատ ծանր էի տանում, որովհետև իմ կյանքը առանց հորս չէի պատկերացնում: Նա էլ խնդրում էր մորս լավ մտածել, չշտապել: Բայց մամաս ուրիշին էր սիրում: Ես դռան հետևից լսում էի իրանց խոսակցությունը: Լսեցի, որ պապաս ասեց, որ ինձ չի թողնի, հոգ կտանի իմ մասին, որովհետև վստահ չի, որ էդ ուրիշ տղամարդը ինձ կսիրի ու կընդունի:

Իմ խորթ հոր շնորհիվ ես սովորեցի առաջատար բուհում, նա վճարեց իմ ուսման համար, ճոխ հարսանիք արեց ու իմ համար երեք սենյականոց բնակարան գնեց քաղաքի կենտրոնում: