Չեմ Հասկանում, Ոնցա Լինում, Որ Էն Ծնողը, Որ Բան Չի Անում Իրա Երեխեքի Համար, Երեխեքը Ձեռքերի Վրա Են Պահում, Իսկ Դու Կյանքդ Դնում Ես Երեխեքիդ Համար, Բայց Մեծանում Են, Ամեն Մեկը Իրանց Յանը Քաշած Ապրում Ա, Ու Հլը Վերջում Էլ Գալիս Են Սնեց Բան Են Ասում

Էս կյանքում արդարություն չկա: Հա, հա ճիշտ եմ ասում: Ես մի հարևան ունեմ: Սաղ կյանքը խ աբար չի եղել երեխեքը ոնց մեծացան, ոչ աշխատում էր, ոչ մտածում էր երեխեն ուտելու կամ հագնելու բան ունի: 18 տարեկանից էլ հանեց քցեց դուրս, թե գնացեք աշխատեք, ձեզ պահեք, հերիքա ինչքան ես ձեզ պահել եմ (եփած հավի ծիծաղնել կգա, իբր կո տոր վել էր պահելով): Բայց էսօր երեխեքը տեսնեք ոնց են պահում,

ուշադիր են, հոգատար, ձեռքերի վրա են պահում: Ես սաղ կյանքս ամեն ինչ արել եմ երեխեքիս համար: Լավ ապրել են, ընտիր հագել են, ոչ մի բանից զուրկ չեն մնացել, լավ բուհում սովորել են, հետո էլ ամեն մեկին տուն, մեքենա եմ տվել: Բայց էսօրվա օրը մենակ նստած եմ: Չեն էլ հիշում իմ մասին: Ուզում եմ հասկանամ, ի՞նչն եմ բաց թողել, որտե՞ղ եմ սխալվել: Ասում են, երեխեն ծնողից ա սովորում:

Էդ դեպքում պիտի ինձանից հոգատարություն սովորած լինեին: Իրանք տեսել են ես ինչ ուշադիր եմ եղել իմ ծնողների հանդեպ: Մի անգամ խոսքի մեջ ասեցին, ի՞նչ ես արել որ, հլը տես ուրիշ հերեր ինչեր են անում: Երևի լավ հեր չեմ եղել, պիտի սո ված թողնեի, պատռված շորերով ման գային, 5 տարի նույն կոշիկը հագնեին, որ լէսօր ինձ գնահատեին: Էէէէհ, էս աշխարհում արդարություն չկա: Ես էս աշխարհից կգնամ շատ ծանր սրտով: