Վիկա Մարտիրոսյանը և նրա պարային խումբը ներկայացրել են «Super Bowl»-ին Ռիհաննայի ելույթի կրկնօրինակումը

«Super Bowl»-ին Ռիհաննայի ելույթը հասցրել է ցնցել համացանցը և նրա 18 րոպե տևողությամբ ելույթը հղի կարգավիճակում վերջին ամիսների ամենաքննարկվող թեմաներից է: Վիկա Մարտիրոսյանը հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Այո՛, մենք էլ կարող ենք: Մենք էլ ունենք նման որակի պարողներ: Երևի նկատել էիք, որ «Super Bowl»-ի Ռիհաննայի ելույթը շատ եմ սիրել:

Հատկապես իմ ամենասիրելի խորեոգրաֆի աշխատանքը` Parris Goebel: Չկա քո ոճում քեզ նման թելադրող և բեմադրող խորեոգրաֆ ամբողջ Միացյալ Նահանգներում: Իսկ պարողներիս և ամբողջ աշխատակազմիս ևս մեկ անգամ ասեմ՝ գժվում եմ ձեզ համար»: Նշենք, որ հայտնի խորեոգրաֆ Parris Goebel-ն ինստագրամյան իր էջում կիսվել էր պարային հոլովակով:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Vika (Viktorya) Martirosyan (@amarasvika)