Մարդը, ով ձեզ ցավեցրել է, կստանա նույնը՝ չգիտակցելով, թե ինչպես դա պատահեց

Յուրաքանչյուրը, ով երբևէ ձեզ ցավ է պատճառել կամ դավաճանել է, մի օր կհանդիպի նույն բանի: Եվ դա կարմա չէ: Դա մարդու կյանքի ճշմարտությունն է: Մենք բոլորս էլ տառապում ենք: Գուցե մեկը շատ, քան մյուսները, և դա անարդար է թվում, սակայն կյանքը մեզ կստիպի չարչարվել այն պահերին, երբ մենք ամենից քիչն էինք սպասում դրան: Հազիվ ամեն ինչ հիանալի էր թվում, երբ հանկարծ մի բան սխալ է գնում:

Իսկ հետո ևս մի բան, և այդպես շարունակ: Եվ ձեզ տիրում է հիասթափությունը, տխրությունն ու թախիծը: Այդպիսի բարդ պահերին ամենադժվարը՝ խելամիտ մնալն ու ռացիոնալ գործելն է: Եթե պատճառն այլ մարդու մեջ է, մենք տենչում ենք վրեժխնդիր լինել: Նրան ցավեցնել: Մենք սպասում ենք, թե երբ է նա վճարելու իր արածի համար: Իսկ եթե դա տեղի չի ունենում, մենք ընկճվում ենք: Կարծես ամեն ինչ մեր դեմ է: Բայց դա այդպես չէ:

Կյանքն ամեն ինչ կդասավորի իրենց տեղերում: Եվ մի օր, այն մարդը, ով ձեզ ցավեցրել է, կստանա նույնը՝ չգիտակցելով, թե ինչպես դա պատահեց: Դա էներգիայի մասին պարզ փաստ է: Դուք ստանում եք այն, ինչ ներդնում ենք այս աշխարհի մեջ: Կարող եք սա անվանել կարմա, համընկնում, բայց, ի վերջո, կստանաք ձեր տվածը: