«Նրա սիրուց հետո մի մեծ անդունդ է մնացել, բայց կարծես նաև մի մեծ տիեզերք է բացվել սիրելու համար». Հայկոյի կատարմամբ նոր երգ

Դեռևս նախորդ տարի երգիչ Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը պահպանելու և հանրայնացնելու նպատակով ստեղծվել է «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը»: Հիմնադրամը հանդիսանում է Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը, որը հետևելու է Հայկոյի ստեղծագործությունների

հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։ Հիմնադրամը սիրո տոնի կապակցությամբ հրապարակել է սիրո երգչի կատարմամբ «Սիրելիս» երգը, որին կից գրել է. «Նրա սիրուց հետո մի մեծ անդունդ է մնացել, բայց կարծես նաև մի մեծ տիեզերք է բացվել սիրելու համար»: