Եթե ես չեմ սիրում քեզ. Ծովինար Մարտիրոսյանն ամուսնալուծվել է՞. նա բացառիկ տեսանյութ է տեղադրել ու խոստովանություն արել

Starnews-ը բազմիցս անդրադարձել է Ծովինար Մարտիրոսյանին: Այս անգամ մեր աչքից իի վրիպել մի տեսանյութ, որտեղ վերջինս քայլում է ու տեղադրել է այդ կադրերի վրա խոսքեր, որ խոսում է տխուր սիրո մասին: Տեսանյութը Ծովինարը վերնագրել է այսպես` «Թե ես չեմ սիրում»… Տեսանյութը կարող եք դիտել` այստեղ Բավական տարօրինակ է նրա նմանատիպ տեսանյութ ներկայացնելը, ինչևէ հուսանք, որ դերասանուհու կյանքում ամեն բան հարթ է:

Հավելենք, որ Ծովինար Մարտիրոսյանը իր ընտանիքի մասին խոսելիս հաճախ միայն պատմում է ամուսնու և երեխաների մասին։ Սակայն Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը խոսում է իր ծնողների ամուսնալուծությունից, որում կարծես թե մեղադրում իր հայրիկին: Եվ ձեզանից քչերը գիտեն, որ նա ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մելջումյանի դուստրն է,

դերասանուհին ծնողների մասին խոսելիս մեկ անգամ նշել է, որ Հայրը՝ Արշակ Մարտիրոսյանը, իրենց ընտանիքի միակ մարդն է, ով թատերական ոլորտի հետ կապ չունի: Այժմ նա Սամարա քաղաքում է, աշխատում է բիզնես ոլորտում: Քանի որ նրա մոտ գնալը ըստ նրա խոսքի այդքան էլ հեշտ չէ Ծովինարը 15տարուց ավելի է չի տեսել հայրիկին և նրա հետ շփումը պահում է միայն հեռախոսակապով։