«Էս հողը մենակ տանում ա»․ Անի Խաչիկյանն արխիվային լուսանկար է հրապարակել հրդեհից զոհված Պավլիկ Աբազյանի հետ

Դերասանուհի, հաղորդավարուհի Անի Խաչիկյանն արպիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երեկ հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի հետ։ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում տեղադրված կադրն արվել է 2015 թվականին։ Անին ու Պավլիկը ջերմ գրկախառնված են։ «Պավլիկ Վարդանի Աբազյան։ 2015 թիվ, Աչաջուր։

Արմատներին կպած։ Բայց էս հողը մենակ տանում ա», — հրապարակումը մակագրել է Անին։ Մեկ այլ գրառման մեջ էլ աժդերասանուհին գրել է․ «Ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուզից էր։ Տան միակ որդին։ Պետք է վերադառնար ամռանը։ Պավլիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հալմալսարան»։