Բացառիկ և հուզիչ տեսանյութ` Վաչե Թովմասյանը Դուբայում անակնկալ է արել դստերն ու այցելել նրան

Հումորիստ, հաղորդավար Վաչե Թովմասյանը, որը տևական ժամանակ է բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, դստերն անակնկալ է արել`այցելելով նրան Դուբայ: Starnews-ի ներկայացրած տեսանյութում երևում է, թե որքան է հուզվում Վաչեի փոքրիկը`տեսնելով հայրիկին: Նշենք, որ Վաչեն բավական ակտիվ հանգստանում է դստեր հետ և հրապարակել է դստեր հետ լուսանկարներ Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացրած հանգստից:

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին Վաչե Թովմասյանը և կինը՝ դիզայներ Գայանե Մանուկյանը դեռևս 2019 թվականին ամուսնալուծվել են: Վերջերս տված հարցազրույցներից մեկում Գայանեն Գայանեն բավականին անկեղծ էր եղել՝ խոսելով տարբեր թեմաներից՝այդ թվում ամուսնալուծված կնոջ կարգավիճակով ապրելուց,իրենց բաժանման, ինչպես նաև իր դստեր կյանքում մշտապես Վաչեի ներկա լինելուց։ <<Վաչեն մեր ընտաեկան կյանքում կա, երեխայի կյանքում կա>>,- ասել էր Գայանեն։