«Երբեք առիթ չի տվել անգամ ձայնս բարձրացնեմ իր վրա, միշտ զուսպ, լուռ ու կազմակերպված». Աննա Մանուչարյանը շնորհավորել է դստերը՝ Մալենային 16-ամյակի կապակցությամբ

Երեկ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի ծննդյան օրն է և նրա մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանն, ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր փոքր տարիքում արված լուսանկարը, որին կից գրել է. «16 տարի առաջ լույս աշխարհ բերեցի իմ ամբողջ կյանքի միակ իրական ընկերոջը: Չգիտեմ՝ անցյալ կյանքում ինչ սխրանք եմ գործել, որ Աստված ինձ օրհնեց հենց իրենով:

Երբեք առիթ չի տվել անգամ ձայնս բարձրացնեմ իր վրա, միշտ զուսպ, լուռ ու կազմակերպված: Միայն մի բանի մասին եմ անդադար աղոթում, որ լավ մարդիկ հանդիպեն քո ճանապարհին, որ սո ւտն ու կե ղծիքը շրջանցեն քեզ, քո զուլալ սի րտը բաբախի միայն արժանիների համար, ամեն տեսակ սուտ փայլերին չխա բնվես, սրտով ճանաչես քոնը ու երջանիկ լինես, ուղղակի երջանիկ լինես, արևս, թանկս: Շնորհավոր ծնունդդ, իմ լուսավոոոր աղջիկ»: