Կհուզվեք, երբ տեսնեք, թե ինչպես է ամուսնուն շնորհավորել ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանը

Իրեն ռաբիսի թագուհի հռչակած եւ ներկայումս ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Անուշ Պետրոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել որդու և ամուսնու հետ, որտեղից պարզ է դառնում, որ շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը: Լուսանկարները Անուշը մակագրել է հետևյալ կերպ. Հավելենք, որ երգչուհին հաճախ է ամուսնու հետ ջերմ լուսանկարներ հրապարակում, այն դեպքում, որ երբ Ալֆրեդն իրեն հանդիպել էր, վերջինս մեկ այլ կնոջ ամուսինն էր:

Սա մենք չենք ասում, սա խոստովանել է անձամբ Անուշը: Դեռևս ամուսնացած տղամարդու կարգավիճակով Ալֆրեդը, տարիներ առաջ եկել էր Երևան, սիրահարվել Անուշին, ինչից հետո բաժանվել է և ամուսնացել Անուշի հետ: «Ֆրեդն ինձ ամեն ինչ տվել է, ծնողներիս թողել եմ Հայաստանում, իսկ նա ինձ ԱՄՆ-ում ամեն ինչ տվել է, որ ես երջանիկ լինեմ, որ ոչ մի բանի կարիք չզգամ»,- անկեղծացել է երգչուհին: Այս ամենի մեջ ուշագրավն այն է,

որ Անուշը մեղավոր չի համարում իրեն Ալֆրեդի ընտանիքը քանդելու մեջ՝ նշելով, որ նրանց ընտանիքում սեր չկար, նրանք միասին էին ապրում պարզապես հանրությանը ցույց տալու համար: «Ես ընդհանրապես մեղավորություն չեմ զգում, որովհետև շատ կարճ է տևել նրանց ամուսնությունը՝ մոտ 1 տարի, և նա երջանիկ չի եղել իր կնոջ հետ: Չեմ ցանկացել, որ նա իր ընտանիքը քանդի իձ համար»,-խոստովանել է երգչուհին: